Ինչով է զբաղված Արցախում հրա դադարը պահպանելու համար տեղակայված ռուսական խաղաղապահ զո րքը, թե ռուսները․․․

Ադրբեջանը սկսել է խախտել հրա դադարի վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության պարտավորությունները, դրանով փորձելով վ ախի մթնոլորդ ստեղծել արցախցիների շրջանում: Ուզում եմ հասկանալ, սա միայն արցախը հայաթափելու, հայ ժողովրդի հանդեպ ցեղաս պան ություն իրականացնելու ադրբեջանաթուրքական ծրագրերին միտված գործողություններ են, թե ռուս- թուրք -ադրբեջանական գախտնի պայմանավորվածության հետևանք են…

Եթե ռուսները այս հարցում « մաքուր» են, ինչու են լռում, ինչու իրենց վճռական խոսքը չեն ասում հայտարարության պահանջները խախտող ֆաշիստների գործողությունների վերաբերյալ, ինչով է զբաղված Արցախում հրա դադարը պահպանելու համար տեղակայված ռուսական խաղաղապահ զո րքը, թե ռուսները հան ցավոր ադրբեջանի գործողությունները կանխելու վերաբերյալ պայմանագիր չունեն, ինչպես պատ երազմի ժամանակ արցախահայության հանդեպ ցեղաս պանությունը կանխելու պայմանագիր չունեին…

Նորից ու նորից հանգում եմ այն համոզման, որ հայկական կողմը Արցախի անվ տանգության խնդիրը միայն ռուսների բարի կամքին չպետք է թողնի: Հարցը պետք է դարձնել ՄԱԿ ի քննարկման առարկա և խնդրել, համոզել, պահանջել միջազգային խաղաղապահ զո րքեր ուղարկել Արցախ , որոնք կկարողանան ապահովել արցախահայության անվ տանգությունը և տևական խաղաղություն հաստատել տարածաշրջանում…

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Դավիդ Ղամբարյանի Ֆեյսբուքյան էջից։


Post Views:
1