Շնորհակալ եմ,Տեր իմ, որ սովորեցրիր ինձ ճախրել, երբ թևաթափ էի, հաստատուն կանգնել հողին, երբ հազիվ էի քայլում՝ դառնալով ինձ նեցուկ, պաշտպան ու հենարան, շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր հավատալ հրաշքներին, ստանալ Քեզանից երանելի խաղաղությունը, վերանալ աշխարհից ու դառնալ Քո մի մասնիկը: Շնորհակալ եմ Քեզանից, որ ինքդ էլ, բնակվելով իմ մեջ, մաքրեցիր հոգուս ու մտքիս աղտ-աղարտները, որ երբեք չլքեցիր ինձ՝ մոլորյալ զավակիդ, սիրեցիր ՝ փոխադարձը անմիջապես չստանալով, և համբերությամբ ու հաստատակամորեն սպասեցիր, մինչև ինքս դարձի կգամ, ինքս կհասկանամ ամենաստեղծ ու ամենատես Բարձրյալիդ բարի կամքն ու մարդասիրությունը, կընդունեմ ու կփարվեմ Քեզ, կսիրեմ ու կպաշտեմ առհավետ:


Post Views:
0