Ղեկավարեցիր դու 111 դիրքը մարտականԱռաջադեմ ու միշտ պատրաստակամԶոհեցիր կյանքդ կյանք տալու համար,Անհավասար կռվում ՄատաղիսիՐոպեների ընթացքում դարձար ճամփորդ հավերժի։???Ա՜խ Ղազարս,ինչքան ասեմ,ինչքան գրեմ քո մասին որ գոնե մի քիչ խաղաղվեմ,ախր ես կորցրել եմ խաղաղությունս հենց այն պահին,երբ բեկորները խոցել են քեզ ու դարձրել հավերժի ճամփորդ։Իմ լույս,իմ երկնային հրեշտակ,ես գիտեմ որ դու միշտ ինձ հետ ես,դու տեսնում ու լսում ես ամեն բան,ես չեմ դադարում զգալ քո ներկայությունը անկախ քո ֆիզիկական բացակայությունից։Այսօր դու կլինեիր մի տարի ինն ամսվա ծառայող,սակայն արդեն 6 ամիս է առանց քեզ ենք ապրում,բայց հիմա դու ավելի շատ կաս մեր կյանքում,չնայած որ միշտ ես շատ եղել,մեր հույսն ու լույսն ես,մենք քնում ու արթնանում ենք քո անունը տալով,խմում ու ուտում ենք քո անունը տալով,ապրում ենք քո անվան,քո հիշատակի համար։Օրացույցով 2021 թվականի ապրիլի տասն է,բայց մենք մնացել ենք անցյալ տարվա հոկտեմբեր ամսում,ժամանակը արագ անցնում է,բայց ժամանակի հետ ոչինչ չի փոխվում,հակառակը գնալով ցավն ավելի ու ավելի է խորանում,ինչքան մոտենում են զորացրմանդ օրերը էնքան ավելի ուժգին է ցավում ցավող սիրտս,բաց վերքեր են գոյացել,որոնք երբեք էլ չեն լավանալու,ոչ մի խոսք,ոչ մի դեղ,ոչ մեկ դարման չի լինի էս ցավին Ղազարս,մեր կյանքի միակ նպատակը անունդ ու հիշատակդ բարձր պահելն է դարձել,էս վշտի հետ երբեք էլ չենք համակերպվի,չնայած որ ուրիշ տարբերակ չունենք էլ,հավերժ կսպասենք լավ գիտակցելով որ էլ չես գա,որ քո ժպիտով էլ ժպիտ չես պարգևի,որ քո ապրելով մեզ չես ապրեցնի,որ քո մի խոսքով մեզ չես ջերմացնի,որ քո քաղցր ձայնով մեզ կյանք,ապրելու հույս չես տա,քեզանից միայն բարի ու լավ հիշողությունները մնացին,որ կջերմացնեն քո փոխարեն։Դու ու քո նման շատ երիտասարդներ կյանք տվեցին,որ մենք ապրենք արժանապատիվ ու արարենք միայն բարին՝ Ձեզ մեր մեջ ապրեցնելով,ես քանի ապրում եմ ապրեցնելու եմ քեզ իմ հարազատ հոգի,իմ հոգու ընկեր,իմ սրտի անբաժան մասնիկ,իմ կյանքի կարևոր մասնիկ,դու ոչ անցյալ ես ոչ ապագա,դու ներկան ես,իմ ներկան,ու ներկա ես լինելու միշտ?Էլեն Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից


Post Views:
0