«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով` Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած դեպքերը հանգեցրել են նրան, որ երեկոյան կառավարությունում քննարկել են Սյունիքի մարզի որոշ հանքերի պետականացման կամ այլ ներդրողների ներգրավվելու հնարավորությունը: Հարցն այն է, որ տարիներ շարունակ հանքարդյունաբերության ոլորտը միլիարդավոր դոլարների օգուտներ է տվել մասնավոր անձանց, եւ էականորեն չեն ավելացել շարքային աշխատողների աշխատավարձերը, առողջապահական եւ այլ վճարները: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ հանքարդյունաբերողները պարտավոր էին այս տարիների ընթացքում գոնե գերժամանակակից հիվանդանոցներ կառուցել (հատկապես օնկոլոգիական հիվանդությունների բուժման ու

կանխարգելման ուղղությամբ մասնագիտացված), համայնքային խնդիրներ լուծեին, այնինչ կա՛մ ոչինչ չի արվել, կա՛մ արվել է խիստ մակերեսային: Սրան հակառակ, ըստ մերձկառավարական շրջանակներում պտտվող կարծիքների, այդ գումարներից գոյացող սեւ բյուջեներն օգտագործվում են ներքաղաքական հարցեր լուծելու համար, ու մինչդեռ սոցհարցումները վկայում են նաեւ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի համեմատաբար բարձր վարկանիշի մասին, անհրաժեշտ է անցնցում, բայց արագ փոփոխությունների գնալ այս ոլորտում: Աղբյուրը կարծիք հայտնեց, որ դաշտը մաքրելուց հետո հնարավոր կլինի էականորեն ավելացենել թե՛ բյուջետային մուտքերը, թե՛ աշխատավարձերը, թե՛ բնապահպանական եւ առողջապահական ծախսերը:

Հիշեցնենք՝ տարիներ շարունակ ընդդիմությունը բազմիցս բարձրաձայնել է մեր հանքերից եկող միլիարդներն անհայտ ուղղություններով կամ անհայտ մարդկանց գրպանը գնալու հարցը: Հայաստանում գերիշխել է այն կարծիքը, որ ադրբեջանական նավթին կարող ենք հակազդրել հայկական մոլիբդենից, պղնձից եւ այլ հանքանյութերից, մետաղներից ստացվող փողով, ապա ուղղել այն երկրի պաշտպանության, տնտեսության ամրապնդմանը, ինչը, ցավոք, չարվեց ու հանգեցրեց մեր ծանր պարտությանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

“Zhoghovurd” daily writes ․ “According to our information, the events that took place in Syunik region yesterday led to the government discussing the possibility of nationalizing some mines in Syunik region or involving other investors. The point is, the mining industry has provided billions of dollars in benefits to individuals over the years, and wages, health care and other benefits have not increased significantly. Our sources close to the government claim that the miners were obliged to build at least state-of-the-art

hospitals (especially specialized in the treatment and prevention of oncological diseases) during these years, to solve community problems, while nothing was done or it was done superficially. On the contrary, according to pro-government circles, the black budgets generated from that money are used to solve internal political issues, and while opinion polls also show a relatively high rating of Nikol Pashinyan in Syunik, a transition is needed, but rapid changes are needed in this area. The source expressed the opinion that after clearing the field, it will be possible to significantly increase budget revenues, salaries, environmental and health expenditures.

Сообщение Փաշինյանը կլուծի սյունեցիների սոցիալական խնդիրները հանքատերերի հաշվին. «Ժողովուրդ» появились сначала на .