Հայազգի հայտնի շոումեն, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը անդրադարձել է Բաքվում բացված ռազմական ավարի այգուն, բաց նամակ հղելով Ալիևին, որտեղ ասվում է. Ալիև, ես կդիմեի քեզ դուքով, կամ պարոնով, եթե չլիներ այդ սш դիստական ու սш րսափելի այգին:

Անգամ, երբ սանձազերծեցիր պատերազմը և քո պատճառով զոհվեցին հազարավոր, թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի զինվորներ, ես մեկ է այդ ժամանակ գուցե դուքով կամ պարոնով դիմեի, բայց այն, ինչ կատարվեց օրեր առաջ հիմնովին վերացրեց իմ մեջ քեզ՝ անգամ որպես վատ մարդ ընկալելը: Մարդկությունը իր պատմության մեջ չի տեսել նման սրբապղծություն, նման լքտիություն: Լավ, ի՞նչ շահեցիր դու տվյա անմարդկային քայլով: Քեզ թվում է ամենակարողն ե՞ս, քեզ թվում է հաղթել ե՞ս հայերին: Այ ստահակ, դու կամ քո երկիրը չեք հաղթել հայ ազգին: Թե չլիներ Թուրքիայի նման գերհզոր պետության մեծ օգնությունը, քո բանակը կտապալվեր, սակայն

նույնիսկ Թուրքիայի և ահաբեկիչների օգնությամբ դու էլի չկարողացար հաղթել հայերին՝ կրելով բազմամիլիարդ դոլարների ռազմատեխնիկական կարուստ ու մարդկային հազարավոր զոհեր և վիրավորներ: Ալիև՛, որտե՞ղ է գտնվում Ստեփանակերտը, գիտե՞ս ես որքան գիտեմ Ադրբեջանում չէ և այնտեղ հայկական և ռուսական զորքեր են, բայց դա էլ մի կողմ, եթե անգամ դու ամբողջովին ջախջախեիր հայերին, ինչպես կարելի էր գնալ նման ստորության, քո երկրի երեխաներին ի՞նչ ես սովորեցնում: Ես կարծում էի պատերազմից ավելի վատ բան չկա, բայց մարդ որքան տգետ կարող է լինել, չնայած քեզանից ինչ մարդ, դու անգամ կենդանի կոչվելու իրավունք չունես: Կենդանիներից ամենամոտը դու շակալի հետ ես: Սակայն իմացի՛ր, որ շակալները որքան

էլ, որ շատ լինեն, չեն կարող հաղթել առյուծներին: Քեզ խղճալ է պետք: Երբ նայում էի այդ նկարները մարմնովս սարսուռ էր անցնում: Հայերը նույնիսկ ահաբեկիչներին էին բժշկական օգնություն ցուցաբերում: Համեմատե՛ք ձեզ հայերի հետ: Կոչ եմ անում բոլորին դատապարտել տվյալ քայլը: Իմացիր, որ բացի նահատակներից ամեն բան շատ շուտ հետ ենք բերելու:

Աղբյուրը՝


Post Views:
18