ՌԴ արտգործնախարարություն է կանչվել Ուկրաինայի հարցերով ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոն: Այդպես է գերատեսչությունն արձագանքել Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյոկին բերման ենթարկելու փաստին՝ փոխանցում է Lenta.ru կայքը:

Ալեքսանդր Սոսոնյոկին բերման ենթարկելու մասին հայտնի դարձավ այսօր: Ռուսաստանի քաղաքացու հետ հանդիպման ժամանակ նա փորձել է գաղտնի տեղեկություն ստանալ և բերման է ենթարկվել:

Այժմ Ռուսաստանը մտադիր է հյուպատոսին վտարել երկրից: Նշվում է, որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի և չի կարող ձերբակալվել:

Պաշտոնական Կիևը քննադատել է իր դիվանագետի նկատմամբ ռուսական կողմի գործողությունները և հայտարարել պատասխան քայլերի մասին: Ուկրաինայի արտգործնախարարությունում տեղի ունեցածն անվանել են «ագրեսոր-պետության հերթական սադրանք»:

Աղբյուրը՝


Post Views:
10