Գաբրիելյան Յուրա Աշոտի

Ծնվել է 2002թ.-ի փետրվարի 22-ին Արարատի մարզի գյուղ Գինեվետում, սովորում էր Արտաշատի քոլեջում, որպես զոդող: Բանակ զորակոչվել է 2020թ. ամռանը, ծառայում էր Վարանդայի զորամասում: Զոհվել է հոկտեմբերի 24-ին՝ հենց Վարանդայում։

Երբ պատերազմը սկսվեց Յուրան ընդամենը 3 ամսվա ծառայող էր, Յուրային հորեղբոր աղջիկը ArmLife.am-ին տեղեկացրեց, որ վերջին անգամ իրենց զինվորը խոսել է հոր հետ՝ ասել, որ ամեն ինչ նորմալ է ու լավ կլինի. «Մենք գիտեինք, որ ինքը բունկերի մեջ ա, այնինչ խաբել է, առաջին օրից ինքը կռվել է մինչև վերջ ու զոհվել բեկորային վնասվածք ստանալով»:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Յուրան շատ նպատակներ ուներ, որոնք, ավաղ, չիրականացան: Շատ էր սիրում զոդողի մասնագիտությունը: Որոշել էր՝ բանակից վերադառնալուց հետո պիտի աշխատեր հենց իր մասնագիտությամբ և տուն գներ. «Ասում էր՝ քուրս տուն պետք ա գնեմ, որ հետո ամուսնանամ, երկու եղբայր՝ մենք մեր առանձին տունը ունենանք: Շատ խելացի էր, աշխատասեր, ինքը աշխատում էր, որտեղ նա կարող էր, ձգտում էր ինքն իրենը ունենար, շատ բարի, հոգատար, սիրված բոլորի կողմից՝ դպրոցում, քոլեջում, գյուղում, նաև բանակում»:

Յուրան զոհվել է հոկտեմբերի 24-ի կեսգիշերին, հուղարկավորվել՝ հայրենի գյուղի գերեզմանատանը:


Post Views:
3