«Իմ տղան օլիմպիական քոլեջում էր սովորում, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ էր ընդունվել. միշտ սպասում էի, որ լրագրողներին մի ավելի հետաքրքիր նյութ կտամ ես իմ Հայկի մասին, բայց, ցավոք…»,- Aravot.am-ի հետ զրույցն այսպես սկսեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Պապյանի մայրը՝ Անուշ Ղարաբաղցյանը: Հայկ Պապյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում: Հունվարի 20-ին կդառնար 20 տարեկան: Մայրն ասում է՝ էնքան մեծ է ցավը, որ մեջս հպարտություն չկա. «Ինձ որ ասում են՝ հպարտ եղիր, լավ որդի ունես, դրանք ինձ համար ընդամենը բառեր են, ես գիտեմ՝ ոնց եմ իմ տանն իմ երեխային մեծացրել, գիտեմ ինչ երեխա եմ հասարակությանը, բանակին տվել»: Հայկը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, Արիության մեդալով: Նա մինչև պատերազմը սկսելը ծառայում էր Կուբաթլուի զորամասում: Մայրը հիշեց՝ սեպտեմբերի 23-ին երկար խոսել են որդու հետ. «Հայկը որդիներիցս ավագն էր, ու նրա հետ շատ կապված էի: Այդ օրը երկար խոսեցինք, ու ասաց՝ մամա, մի քանի օր չեմ կարող խոսել, չանհանգստանաս»:


Post Views:
1