
«Արժանապատիվ պետք է ապրել՝ հույսը սեփական ուժին ապավինելով… Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք, որ ծաղկող հայրենիք ունենք, որի գիտությունը գիտություն է, մշակույթը`մշակույթ:

Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել… Ոչ միայն հիանալ Նարեկացիով, հարկավոր է կերտել այնպես, որ հպարտանաս այսօրվա ստեղծածով, ոչ միայն հիանալ Գառնիի տաճարով, օպերային թատրոնի շենքով, հարկավոր է կարողանալ և ձգտել կառուցել այնպես, որպեսզի հայրենի հողի վրա մնա քո ստեղծագործական ներշնչանքի և հոգու հետքը:
Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․
Չէ՞ որ այսօր ապագայի անցյալն է ստեղծվում: Եվ այդ անցյալն այնպիսին պետք է լինի, որ դրանով էլ հպարտանան»,- ասում էր պետության բանիմաց, սրտացավ ու հեռատես ղեկավար Կարեն Դեմիրճյանը:
«Ա1+» -ի զրույցը Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիճյանի հետ առիթ է ևս մեկ անգամ բացահայտելու Կարեն Դեմիրճյան հեռատես ղեկավարին, Շինարարին, Հային ու Մարդուն, ում վստահում, սիրում և մեծարում էր ժողովուրդն ու մեծարում է այսօր:
«Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ։ Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի ժողովրդին։ Եվ եթե իմ գործունեություն ընթացքում ինձ հաջողվի թեկուզ փոքր-ինչ բարձրացնել ազգի մակարդակը, իմ պատմական առաքելությունը կհամարեմ կատարած»:
Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 89 տարեկան։
Post Views:
2