Հայ հայտնիներից ովքեր են մեկնել առաջնագիծ՝ մեր հայրենիքը պաշտպանելու, և ովքեր են վիրավորում ստացել․․․

Պատերազմական այս օրերին հայրենիքի նկատմամբ իրենց պարտքն են կատարում նաեւ մշակութային գործիչներ, դերասաններ, երգիչներ,  ովքեր թիկունքում, բացի մարդասիրական օգնությունից, զենք են վերցրել եւ մեկնել առաջնագիծ:

Երգիչ Արսեն Սաֆարյանը ռազմաճակատ մեկնելու մասին հայտնել է ընդամենը մեկ նախադասությամբ` «Մենք գնացինք»:

Առաջնագծում է  նաեւ երգիչ Ռազմիկ Ամյանը, որը մարտի դաշտում կորցրել էր մտերիմ ընկերոջը՝ Սաշկային:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Մարտական դիրքում հոկտեմբերի 9-ին իր ծննդյան տարեդարձն է նշել նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Բաբկեն Չոբանյանը, ով բազմաթիվ հայ կամավորականների հետ միասին այժմ լծված է հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին։

Իսկ ահա դերասան, շոումեն Վաչե Թովմասյանի եղբայրը ՝ Վահան Թովմասյանը, ով հանրությանը հայտնի է «Բանակում» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում էր Մակարյանի կերպարը, որպես կամավոր առաջնագիծ էր մեկնել պատերազմի առաջին իսկ օրվանից:

Եղբոր պատրաստակամության եւ խիզախության մասին Վաչե Թովմասյանը կիսվել էր իր ընկերների հետ՝ գրելով, որ սրտի թրթրիռով է հետեւում Ստեփանակերտում թշնամու կողմից կատարվող բարբարոսություններին:

«Երբ ամբողջ օրը շունչդ պահած հետևում ես բոլոր հնարավոր լուրերին, երբ քուն չկա, մղձավանջ ա միայն, թվում ա` գիշերվա կեսին դեմդ թռած էս կադրը` Ստեփանակերտի սրտում արված, սիրտդ պիտի կիսի վերջնական, տակնուվրա անի, բայց, արի ու տես, հակառակն ա լինում: Ու հենց էդ չեն հասկանում էս փսլնքոտ բորենիները: Ախր ամեն կորստից մենք ավելի ենք հզորանում, ամեն պայթյունից է՛լ ավելի ա ամրանում հայի ոգին, ու նորից նոր օրվա համար էնքան ուժ ա գալիս, որ մինչև վերջին օրն էլ կհերիքի… իրանց վերջին, իսկ մերը` երբե´ք, մենք դատապարտված ենք հաղթելու ու հաղթելու ենք: Սիրտս ախպորս մոտ ա, խնդրել եմ կտոր-կտոր բաժանի բոլոր իմ տղեքին իրա կողքի: Խոնարհված մեր հին ու նոր հերոսնորի առաջ, հոգիս փռած մեր սահմանին` ասում եմ` ուժեղ ենք, քան երբևէ»,-գրել է նա: Կամավոր առաջնագիծ մեկնելու ցանկություն էր հայտնել նաեւ դերասան, շոումեն Աղաս Մանուկյանը, ում թեեւ չի հաջողվել մեկնել սահման, բայց այժ հանդես է գալիս մարդասիրական տարբեր նախաձեռնություններով:

Առաջնագծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս  վիրավորվել են  դերասան Հայկ Չոմոյանը,  երիտասարդ դերասան, ժամկետային զինծառայող Վահագն Սամվելյանը, որը նոր է դուրս եկել կոմայից, բեկորային վնասվածքներ են ստացել դերասան Գեւորգ Գրիգորյանը, Էրիկ Օհանյանը, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը :

Իսկ ահա ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը պատերազմի առաջին իսկ օրվանից որպես կամավոր գտնվում է Ստեփանակերտում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:


Post Views:
4