Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխան միջոցների ցանկը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարությունից: «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ձեռնարկված մեր երկրի դեմ հերթական հարձակումը, բնականաբար, չի կարող անպատասխան մնալ»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից՝ կից ներկայացնելով ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխան միջոցների ցանկը։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

— Փոխադարձության հիման վրա կհետևի ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների արտաքսումը այն քանակով, որը համարժեք է ամերիկյան իշխանությունների կողմից ռուս դիվանագետների դեմ իրականացված ակցիային։

— Սահմանափակվում է Պետդեպարտամենտի գծով ԱՄՆ դեսպանատան կողմից կարճաժամկետ գործուղվող դիվանագիտական ներկայացուցչությունների գործարկման պրակտիկան՝ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն ապահովելու համար։ Նրանց համապատասխան վիզաների տրամադրումը նվազագույնի կհասցվի՝ տարեկան մինչև 10 անձ փոխադարձության հիման վրա։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխան միջոցների ցանկը

— Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաներին և Ռուսաստանի օրենսդրությանը, ներառյալ աշխատանքային օրենսգիրքը, խիստ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն Ռուսաստանի Դաշնության և երրորդ երկրների քաղաքացիների թվից ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների կողմից վարչատեխնիկական աշխատողների վարձման պրակտիկայի լիակատար դադարեցման ուղղությամբ:

— ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքով ուղևորությունների իրականացման կանոնների պարբերաբար խախտումների պատճառով դադարեցվում է 1992թ. երկկողմ հուշագրի գործողությունը:

— Նկատի է առնվում Ռուսաստանի Դաշնությունում դադարեցնել ամերիկյան հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք վերահսկվում են Պետդեպարտամենտի և ամերիկյան այլ պետական կառույցների կողմից: Այս աշխատանքը, որը տարվում է վաղուց և համակարգված, ավարտին կհասցվի, հատկապես այն ֆոնին, որ ԱՄՆ-ը մտադիր չԷ կրճատել իր քայքայիչ ջանքերի ծավալը, որոնք իրականացվում են համակարգային կերպով՝ հենվելով ճյուղավորված օրենսդրական բազայի վրա:

— Ակնհայտ է, որ ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակից բխում է օբյեկտիվ անհրաժեշտություն, որպեսզի մեր երկու երկրների դեսպանները գտնվեն իրենց մայրաքաղաքներում՝ իրավիճակը վերլուծելու և խորհրդակցություններ անցկացնելու համար։

Աղբյուր


Post Views:
0