Նռնակաձիգ Արսեն Աբրոյան
Հերոսի նամակն մայրիկին

Մամ ջան չլացես երբ որ ես չգամ,
Զորացրվել եմ տուն չեմ կարող գալ:
ճակատագիրս մեր կամքից անկախ
Իմ դեմ բացեց մի ուրիշ ճանապարհ…

Դեռ մայրամուտ էր,լույսն չբացված
թշնամին թաքուն մտավ մայր Արցախ,
Մեղրիյի գնդով միշտ կազմ ու պատրաստ՝
Ելանք պայքարի տղերքով խիզախ:

Լավ նշանառու և նռնակաձիգ
խոցեցի թշնամու տանկերն ահարկու,
Բարյակթարից ստացա թիկունքիս հարված
Ջաբրաիլում ընթացող թեժ մարտի պահին:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Երբ նիրհն եկավ բացված աչքերիս՝
Երկնքում տեսա հրեշտակներին,
գայթակղվեցի դրախտի այգով
Դաձա ես հերոս՝հավերժի ճանփորդ:

մայրիկ ջան գիտեմ շատես կարոտել,
Որքան էլ կարոտես հանկարծ չգժվես։
Հոգիս քեզ հետ է,ամեն մի վարկյան
Դու ինձ բացակա՝երբեք չդնե՛ս:

Նաթելա Գաբրիելյան
17.01.2021թ


Post Views:
0