
MediaArm.am- Խոշոր ավիավթար
է տեղի ունեցել Ինդոնեզիայում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռը օդ բարձրանալուց 10 րոպե անց կորել է ռադարներից և ընկել ծովը։ Ինքնաթիռում եղել
է 185 ուղևոր։Ինքնաթիռում եղած բոլոր ուղևորները մահացել են, այդ թվում՝ անձնակազմի 4 անդամները։ Ինդոնեզական լրատվամիջոցները նշում են,
որ ուղևորների մեջ եղել են մեծ թվով երեխաներ։ Ընդգծենք, որ Boeing 737 ինքնաթիռը մեկնում էր Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից։
Արդեն հիմա ինդոնեզական լրատվամիջոցները հրապարակել են մահացածների անունները։աղբյուր