Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը մտավ դատաքննության փուլ։ Ավելի քան 1,5 տարի առաջ մեկնարկած դատավարության ընթացքում դատարանը հիմնականում քննել է Քոչարյանի և մյուսների փաստաբանների տարատեսակ միջնորդությունները։ «Դատարանը քննարկել է կողմերի միջնորդությունները և անցնում է դատաքննությանը: Դատարանը պարզաբանում է դատավարության մասնակիցներին, որ կողմերը բավարար ժամանակ ունեին միջնորդություններ ներկայացնելու համար, ինչի համար ունեցել են ավելի քան 1,5 տարի ժամանակահատված», – հայտարարեց դատավոր Աննա

Դանիբեկյանը: Դատավոր Դանիբեկյանի որոշումը դուր չեկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին, նրանք բոյկոտելով դատական նիստը դուրս եկան դահլիճից: Աննա Դանիբեկյանը հայտնեց՝ հաջորդ դատական նիստի ընթացքում դատարանը կքննարկի փաստաբանների վարքագիծը. «Հաջորդ դատական նիստում դատարանը կանդրադառնա պաշտպանների վարքագծի քննարկմանը, որից հետո կլսենք մեղադրական եզրակացությունը»: Դատավարության վերջին ամիսների ընթացքում մեղադրող դատախազները պաշտպանական կողմին մեղադրում էին միջնորդություններով

դատաքննությունը հետաձգելու համար, իսկ զոհերի հարազատները հենց այդ միջնորդությունների պատճառով բոյկոտում էին դատական նիստերը։ Դատարանի բակում արդեն երկրորդ նախագահի շահերը ներկայացնող Հայկ Ալումյանը հայտարարեց՝ դատարանը որևէ պարագայում չի կարող սահմանափակել միջնորդությունների ներկայացման իրավունքը: «Ուրեմն դատարանն է արդեն մի անգամ սրա գնահատականը տվել, ես էլի պիտի կրկնեմ, որ մի անգամ արդեն դատարանն ասել է դատախազներին՝ ի պատասխան նրանց միջնորդության, որ դա օրենքով նախատեսված չէ, հնարավոր չէ, օրենքը թույլ չի տալիս պաշտպանական կողմին սահմանափակել միջնորդություններ ներկայացնելու հարցում: Հիմա դատարանն այդ նույն բանը, ինչը համարել էր՝ օրենքով չի

թույլատրվում, փաստացի արեց: Այսինքն մեր միջնորդությունները չքննեց ու միանգամից անցավ դատաքննության, թեև դեռ մի քանի միջնորդություններ էլ դատարանում արդեն երևի մի 7-8 ամիս է դրված են», – ասաց պաշտպանը: Ալումյանի խոսքով՝ առայժմ չեն որոշել՝ ինչ քայլերի կդիմեն հետագայում. «Ուրիշ ինչ գործողություններ կանենք, ուրիշ ինչ քայլեր կձեռնարկենք, մենք դեռ չենք որոշել, որովհետև մեզ համար ընդհանրապես կանխատեսելի չէր, որ դատարանը կարող է իր իսկ որոշումը խախտելով այսպիսի քայլերի դիմի»: 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների հետևանքով Երևանի կենտրոնում 10 մարդ սպանվեց։

he case of the second president Robert Kocharyan and his former subordinates accused of overthrowing the constitutional order has entered the trial stage. During the trial that started more than 1.5 years ago, the court mainly examined the various motions of Kocharyan and the other lawyers. “The court has considered the motions of the parties and is proceeding with the trial. The court clarified to the par