Սասուն Մեխակի Միքայելյան (նոյեմբերի 7, 1957, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական – կուսակցական գործիչ, ազատամարտիկ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,

Հրազդանի նախկին քաղաքապետ, Երկրապահ կամավորական միության վարչության անդամ (1993 թվականից) և ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ (1996 թվականից)։ Ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 7-ին Հրազդանի Վանատուր (Աթարբեկյան) թաղամասում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին, եղել է «Սասուն» ջոկատի հրամանատար։

1976-1978 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ավարտել է Չարենցավանի Գ. Մագիստրոսի անվան համալսարանը (1997) և Հայկական գյուղատնտեսական ակադեմիան (2002)։ 1978-1983 թվականներին աշխատել է ՌԴ Դոնի Ռոստով, Կուրգան, Չելյաբինսկ քաղաքների

շինարարական կազմակերպություններում, 1983-1987 թվականներին՝ Հրազդանի ավտոձեռնարկաթյունում, 1996-1999 թվականներին՝ Հրազդանի քաղաքապետ[2]։

Sasun Mekhaki Mikaelyan (November 7, 1957, Akhta region, Armenian SSR, USSR), Armenian political-party figure, freedom fighter, RA National Assembly deputy, former mayor of Hrazdan, member of the board of