Լրագրողն անպարկեշտ արտահայտություններ ու հայհոյանք է հնչեցրել Հակոբ Արշակյանի կնոջ ներկայությամբ, ինչից նախարարը հունից դուրս է եկել:
Այսօր լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա, ինչից հետո հայտնի դարձավ, որ հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու համար։

Մեզ հայտնի են դարձել միջադեպի բացառիկ մանրամասները, ինչպես նաև մեր ձեռքի տակ է հայտնվել սրճարանում տեղի ունեցած միջադեպի նոր տեսագրություն։
Պարզվում է ԲՏԱ նախարար Արշակ Հակոբյանը ճաշելիս է եղել կնոջ հետ, վերջիններիս մոտեցած լրագրող Փայլակ Ֆահրադյանը սկսել է տեսանկարահանել վերջիններիս, հարցեր է ուղղել նախարարին, թե ինչ է անում աշխատանքային ժամին սրճարանում։ Ինչից հետո նախարարը պատասխանել է, որ գիշերային ժամերին էլ է աշխատում ու խնդրել է անջատել տեսախցիկը։
Lրագրողն անջատել է տեսախցիկը ու Հակոբ Արշակյանին ասել, որ եթե նա նախարար է, դա չի նշանակում որ իր հետ կարող է այդպես խոսել։

Լրագրողը նախարարի հետ բանավիճելիս վերջինիս կնոջ ներկայությամբ օգտագործել է անպարկեշտ արտահայտություններ, իսկ հեռանալիս, երբ բարձրանում էր սրճարանի 2-րդ հարկ, անգամ հայհոյանք է հնչեցրել, ինչն էլ հունից հանել է Հակոբ Արշակյանին, և դարձել է հետագա քաշքշուկի պատճառ։
Սրճարանում տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունը ներկայացնում ենք ստորև։
Հայք Մեդիայի ֆեյսբուքյան էջից

he journalist uttered obscene expressions and curses in the presence of Hakob Arshakyan’s wife, which upset the minister.
Today, journalist Paylak Fahradyan announced live on his Facebook page that Minister Hakob Arshakyan had attacked him in a cafe, after which it became known that the RA Prosecutor General’s Office was sending a report on the attack to the Special Investigation Service to prepare materials.

We have learned the exclusive details of the incident, as we have a new video of the incident in the cafe.
It turns out that BTA Minister Arshak Hakobyan was having dinner with his wife, journalist Paylak Fahradyan, who approached the latter, started filming the latter, asking the minister what he was doing during working hours in the cafe. After that, the minister answered that he works at night and asked to turn off the camera.
The journalist turned off the camera and told Hakob Arshakyan that if he is a minister, it does not mean that he can talk to him like that.

While arguing with the minister, the journalist used obscene expressions in the presence of the latter’s wife, and when leaving, when he was going up to the second floor of the cafe, he even cursed, which upset Hakob Arshakyan, causing further quarrels.
The video of the incident in the caf