«Երիտասարդ ընտանիքներինմատչելի բնակարան» կառավարության ծրագրից կարող էին օգտվել միայն երիտասարդ ընտանիքները։ «Ազգային հիփոթեքային ընկերությունը» որոշել է աջակցել երկրի աշխատող երիտասարդ քաղաքացիներին (մինչև 30 տարեկան), ովքեր դեռևս չեն ամուսնացել։ Քաղաքացիների այս խմբի համար ընկերությունը նախատեսել է հիփոթեքի կանխավճարի զգալի նվազեցում։ Այսինքն, պոտենցիալ վարկառուները, ովքեր ունեն համապատասխան եկամուտ, կկարողանան դիմել «Ազգային հիփոթեքային ընկերության» գործընկերներին բանկերին և վարկային կազմակերպություններին, և ստանալ հիփոթեք ավելի հասանելի պայմաններով։

Երիտասարդ, չամուսնացած, աշխատող քաղաքացիների համար ԱՀԸ–ն մասնավորապես նվազեցրել է կանխավճարը30%–ից դարձնելով 7,5%։ Սակայն նման ցածր կանխավճարով հիփոթեքը նախատեսում է լրացուցիչ պայմաններ մեկ այլ անշարժ գույքի գրավ կամ կանխավճարի ապահովագրություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև 30 տարեկան անձինք միշտ չէ, որ ունենում են անշարժ գույքայն

գրավադրելու համար, նրանց ավելի հարմար կլինի վերցնել հիփոթեք հենց կանխավճարի ապահովագրությամբ։ Նման հիփոթեք ստանալու պայմաններից է նաև բնակարանի ձեռքբերումը կառուցապատողից կամ նոր տան ձեռքբերումը։ Բացի այդ, ԱՀԸ–ի ծրագրի շրջանակում կա եկամտահարկի վերադարձի հնարավորություն հիփոթեքի տոկոսադրույքները վճարելու համար։

Կանխավճարի ապահովագրության գումարը կախված է բնակարանի գնից։ Տարբեր ապահովագրական ընկերություններ առաջարկում են ապահովագրության տարբեր պայմաններ։ Այսպես, ԱՀԸ–ի ծրագրերի շրջանակում կանխավճարի ապահովագրությունը հասնում է տարեկան 3%–ի։ Կարևոր է իմանալ, որ վարկառուն ապահովագրում է 30% և 7,5% կանխավճարի տարբերությունը, այսինքն, կանխավճարի չվճարված մասը22,5%–ը։ Ենթադրենք հիփոթեքով ձեռք բերվող բնակարանն արժե 20 մլն դրամ, այդ ժամանակ ԱՀԸ–ի բազային պայմաններով կանխավճարը կկազմի 5 մլն դրամ (30%), իսկ նոր, արտոնյալ պայմաններով 1,5 մլն դրամ (7,5%)։ Որպես ապահովագրություն կհաշվարկվի հենց այդ գումարների տարբերությունը, այսինքն4,5 մլն դրամը։ Արդյունքում,

կանխավճարի ապահովագրությունը կկազմի 136 հազար դրամ առաջին տարվա համար (3%) կամ ամսական 11 250 դրամ։ Շատ կարևոր է նշել, որ կանխավճարի ապահովագրության ծախսերը յուրաքանչյուր տարի կնվազեն հիփոթեքի մարմանը զուգահեռ։ Բացի այդ, կանխավճարի ապահովագրություն չի պահանջվում հիփոթեքի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում։ Եթե վարկառուն բարեխիղճ կերպով վճարի վարկը` բնակարանի արժեքի մինչև 70%–ի չափով, ապա այլևս չի վճարի ապահովագրության համար։ Այսպիսով, կանխավճարի ապահովագրության ամբողջական գումարը կախված կլինի բնակարանի արժեքից։ Որքան թանկ է բնակարանն, այնքան ավելի մեծ կլինեն ապահովագրության գծով վճարները։

Ծրագրում մասնակցելու համար եկամտի շեմը կարևոր չէ։ ԱՀԸ–ի ծրագրերի շրջանակում կարևոր է հիփոթեքի ամսական վճարների և վարկառուի եկամտի հարաբերակցությունը, որը չպետք է գերազանցի 45%–ը։ Այսինքն վարկառուն չի կարող հիփոթեքի վճարին հատկացնել իր եկամտի 45%–ից ավել գումարը։ Եկամտի մակարդակն այդքան էլ նշանակություն չունի, եթե բնակարանը թանկ է, ապա եկամուտը ևս պետք է բարձր լինի։ Օրինակ եթե դուք ամսական ստանում եք 200 հազար դրամ (աշխատավարձ և այլ եկամուտներ), ապա հիփոթեքի մասով ամսական վճարները չպետք է

գերազանցեն 90 հազար դրամը։ Բացի այդ, վարկառուն պետք է ունենա եկամուտը հաստատող փաստաթղթեր։ Սակայն ԱՀԸ–ն չի սահմանափակում իր ծրագրերի շահառուներին, եթե եկամուտը չի բավարարում պահանջները։ Այդ դեպքում ընկերությունը հնարավորություն է տալիս վարկառուին հիփոթեք վերցնել համավարկառուի հետ, ինչը թույլ կտա հաշվի առնել նրանց ընդհանուր եկամուտը։ Բացի այդ, պետության կողմից վերադարձվող եկամտահարկն ԱՀԸ–ի ծրագրի շրջանակում ևս դիտարկվում է որպես եկամուտ։

ԱՀԸ–ի ծրագրերի շրջանակում հիփոթեք ստանալու համար հարկավոր է դիմել ԱՀԸ–ի գործընկեր բանկեր և վարկային կազմակերպություններ։ Գործընկերների ամբողջական ցանկը կարելի է գտնել Ազգային հիփոթեքային ընկերության կայքում (http://www.nmc.am/)։ Հիփոթեքի հաստատումից և տրամադրումից հետո բանկը կամ վարկային կազմակերպությունն այդ վարկը փոխանցում է ԱՀԸ–ին` վերաֆինանսավորման համար։

Օրինակ դուք ուզում եք հիփոթեք վերցնել ԱՀԸ–ի ծրագրով և որոշել եք գնել բյուջետային բնակարան Երևանում, որի արժեքը մոտ 16 730 000 դրամ է (35 հազ. դոլար)միջինը 10,5% տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով և 7,5% կանխավճարով (1 254 750 դրամ, 30% կանխավճարով 5 019 000 դրամ)։ Ապահովագրական վճարը (7,5%–ի և 30%–ի տարբերությունը` 3 764 250 դրամ) կազմում է առավելագույնը 3% առաջին տարվա համար (112 927,5 դրամ առաջին տարում կամ ամսական 9 410,6

դրամ)։ Կանխավճարի ապահովագրավճարը տարեցտարի կնվազի։ Այս դեպքում ամսական անուիտետային վճարը (ամսական հավասարաչափ վճար) կկազմի 154 502 դրամ (հաշվարկն իրականացվել է ԱՀԸ–ի առցանց հաշվիչով, խմբգր.)։ Միաժամանակ նման հիփոթեքի և դրա ամսական վճարները կատարելու համար հարկավոր է ունենալ առնվազն 365 248.89 դրամի եկամուտ։

Only young families could benefit from the go