Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան Նորամարգ գյուղի Մաշտոց-Կորյուն փողոցերի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրանցքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի

մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել դիերը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի համանատար Գրիգոր Պողոյանի, և դասակի հրամանատար Կարապետ

Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բադալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գրոծ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի

(ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ավտոմեքենան փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերեցեին ջրանցքից և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները

նշում էին, որ 1 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վթարից հետո ժամանած՝ մահացածների հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ, ում փրկարարները, ոստիկանները բժիշկների հետ առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը:

Shamshyan.com writes. Yesterday, on March 13, a tragic car accident took place in Ararat region. At around 11:00 pm, a VAZ 2107 car left the traffic lane at the beginning of Mashtots-Koryun streets in the village of Noramarg, under unknown circumstances, and turned upside down in the canal. As photojournalist Gagik Shamshyan reported from the scene, two people died on the spot as a result of the accident. 1 fire brigade from the fire-rescue detachment of the Ararat Regional Rescue Department of th