Shamshyan.com ը գրում է. Այսօր՝ մարտի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում, Ստեփանավանի բնակիչ, 23-ամյա Արթուր Վահրադյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով, Ստեփանավան-Լոռիբերդ ավտոճանապարհի՝ Լեջան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Վահրադյանը տեղում

մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական

հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև ժամանած փրկարարները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը

տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդիկ Վերմիշյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահաց

ածը ոստիկանության ծառայող էր, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են:

hamshyan.com writes. Today, on March 14, a tragic car accident took place in Lori region. At around 9:50 p.m., 23-year-old Artur Vahradyan, a resident of Stepanavan, overturned his Toyota Camry in the administrative area of ​​Lejan village on the Stepanavan-Loriberd highway, under unknown circumstances. As photojournalist Gagik Shamshyan reports, the driver A. Vahradyan died on the spot, and 3 people were taken to Stepanavan M

edical Center with bodily injuries. Stepanavan Fire and Rescue Detachment No. 40 of the Rescue Service of the Ministry of Emergency Situations arrived at the scene with 1 fire brigade. The citizens first came to the aid of the wounded, then the rescuers arrived. The officers of the 1st platoon of the 5th platoon of the 2nd officer