ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր բարեգործական հիմնադրամի միջոցով մշտապես անմասն չի մնում Հայկական 2-րդ պետության՝ Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերից: Համոզված լինելով, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է աջակցությանն իր մասնաբաժինն ունենալ Արցախի զարգացման գործում՝ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ է իր օժանդակությունը ցուցաբերել երկրի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Պատերազմի առաջին օրվանից ընդդիմությունն ամեն ինչով բանակի և Արցախի կողքն էր՝ կամավորներից մինչև տեղեկատվական դաշտ ու միջազգային ասպարեզում մեր պետության շահերը պաշտպանելը։

Մեծ էր հատկապես խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի, ներդրումն այդ պատասխանատու պահին։ Պատերազմի առաջին իսկ օրերից «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, հարյուրավոր կուսակցականներ եղել են առաջնագծում, բայց այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը: Իսկ այս մեծ պատասխանատվությունն իր վրա էր վերցրել կուսակցության ղեկավարը, ով օրն ի բուն անում է ամեն ինչ հանուն Արցախի ու հայ զինվորի։
Նրա կոչով մեր մեծ թվով հայրենակիցներ ջոկատ էին կազմել և մեկնել առաջնագիծ, մեծ թվով օգնություն բանակին։

Արդեն այսօր պատերազմից մի քանի ամիս անց պարոն Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ պատրաստակամ է շարունակել իր աջակցությունը հանուն Արցախի, պատրաստ է կանգնել Հայկական 2-րդ պետության կողքին։ Օրերս տված հարցազրույցի ժամանակ նա նշեց․ «Առաջիկայում ևս սահմանների հաստատումից և հստակեցումից հետո շարունակելու է իր աջակցությունների ծրագիրը»։
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

PAP leader Gagik Tsarukyan, through his charitable foundation, is not always left out of the programs of the 2nd Armenian state aimed at the development of Artsakh. Convinced that every Armenian must contribute to the development of Artsakh, Gagik Tsarukyan has repeatedly supported the implementation of programs that are crucial for the country’s economy. From the first day of the war, the opposition was by the side of the army, Artsakh, in everything, from volunteers to the information field and defending the interests of our state in the international arena.

The contribution of the second parliamentary force, the PAP, was especially great at that responsible moment. From the very first days of the war, a number of deputies of the Prosperous Armenia parliamentary faction, heads of territorial structures, hundreds of party members were on the front lines, but today we all need to unite. And this great responsibility was taken on by the leader of the party, who does everything for the sake of Artsakh and the Armenian soldier.
At his call, a large number of our compatriots formed a detachment to go to the front line, a large number of aid to the army.

Already today, a few months after the war, Mr. Tsarukyan reaffirms once again that he is ready to continue his support for Artsakh, ready to stand by the second Armenian state. In a recent interview, he mentioned ․ “In the near future, after the ‘approval’ or clarification of these borders, it will continue its assistance program.”
GREEN PRESS