Shamshyan.com ը գրում է. Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ դեպի Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, ծառը արմատից կոտրել, բախվել մի քանի քարերի, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել

դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն

Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Մինչ վթարի վայրում փորձում էին տեղազննություն կատարել նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվում, որ

վիրավորներից 4 հոգի մահացել են: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի

242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Է. Հարությունյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածները անչափահասներ են:

Shamshyan.com writes. Today, on March 14, a large and tragic car accident took place in Aragatsotn region. At around 19:40, an Opel car, on the 67 km section of the Yerevan-Gyumri highway, on its way to Talin, came out of the traffic lane, broke the tree, hit a few stones, turned a few turns and appeared in the field. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, 5 people were taken to Talin Medical Center with the help of doct