Այրվածքային կենտրոնում մահացել է երկու տարեկան երեխան, որին նրա հարազատ պապը մտցրել էր տաք վառարանը: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարության մամլո ծառայությունում:

Ինչպես արդեն հաղորդել է «Փաստինֆո»-նհղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին, սարսափելի միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 22-ինՕմսկի «Птицевод» այգեգործական ոչ կոմերցիոն ընկերության տարածքի ամառանոցային տներից մեկում: Երեխային պապիկի և տատիկի մոտ թողել էր 21-ամյա մայրը և շտապել աշխատանքի:

Երեկոյան տատը բազմոցի վրա քնած փոքրիկի կողքին հեռուստացույց է դիտել, երբ նրա հարբած ամուսինը ներխուժել է սենյակ: Նա իր կնոջը դուրս է հանել փողոց, փակել է դուռը և երեխային ոտքերից բռնած՝ խցկել վառարանը:

Օգնության է հասել ամուսինների ավագ դստեր ընկերուհին. Նա տուն է մտել պատուհանից և դուրս հանել երեխային կրակի միջից: Այդ պահին 53-ամյա պապը վազել էր տնով և բղավել, որ փոքրիկ հրեշին այրել է պետք:

Շտապ օգնության բժիշկները 15 րոպեի ընթացքում հասել են տնակ:

«Այնտեղ սարսափելի ճանապարհ է. մենք քշում էինք և բառացիորեն քանդում մեր ճանապարհի ցանկապատները, ամեն վայրկյանը հաշվի մեջ էր, շտապ օգնության վարորդը շատ սրտացավ էր», — NGS55.ru- ին պատմել է Օմսկի շտապ օգնության կենտրոնի գլխավոր բժիշկը:

Բժիշկների ջանքերը ապարդյուն էին: Երեք ու կես օր վերակենդանացման բաժնում մնալուց հետո երեխան մահացել է. փոքրիկի մարմնի մակերեսի կեսն այրվել էր:

«Վերջին օրերին նրան տրվել է հակաշոկային թերապիա, փորձել են կայունացնել նրա վիճակը», — պատմել են մարզային առողջապահության նախարարությունում:

Հետաքննության համաձայն, ընտանիքը գրանցված է եղել անապահովների շարքում, սակայն հինգ տարի առաջ հաշվառումից հանվել է: Սպանության մեջ կասկածվող պապը ձերբակալվել է:

Աղբյուր` Փաստինֆո

Un enfant de deux ans est décédé dans un centre de brûlures, où son grand-père avait inséré une cuisinière chaude. Cela a été rapporté dans le service de presse du ministère de la Santé.

Tel que rapporté par “Factinfo” faisant référence aux médias russes, un terrible incident s’est produit le 22 avril dans l’une des maisons d’été dans le secteur de la société horticole à but non lucratif “Birdice” à Omsk. La mère de 21 ans a laissé le bébé avec ses grands-parents et s’est précipitée au travail.

Le soir, sa grand-mère regardait la télévision sur le canapé à côté de son mari endormi lorsque son mari ivre est entré par effraction dans la pièce. Il a e