Հարգելի կենսաթոշակառուներ, Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում՝ կենսաթոշակների վճարման կարգի փոփոխության հետ կապված։ Բանն այն է, որ 2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները իրենց կենսաթոշակները պետք է ստանան անկանխիկ՝ բանկային քարտերով: Փոփոխությունը վերաբերում է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներին։

Այս փոփոխությունը Հայփոստի նախաձեռնությունը չէ, ու մենք քայլեր ենք ձեռնարկում ստեղծված իրավիճակը մեղմելու համար։ Դեռևս հոկտեմբեր ամսին Հայփոստը դիմել է Կենտրոնական բանկին՝

էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտա շարունակել կենսաթոշակների բաշխման գործընթացը Հայփոստի միջոցով ինչպես բաժանմունքների, այնպես էլ հասցեական առաքման միջոցով: Թույլտվության տրամադրման գործընթացը դեռևս չի ավարտվել:

Ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Կենտրոնական բանկը Հայփոստին կտրամադրի համապատասխան թույլտվություն, և Հայփոստը կկարողանա սպասարկել կենսաթոշակառուներին առավել հարմար եղանակով:

Հիշեցնենք, որ կենսաթոշակի վճարման գործընթացի այս փոփոխությունը վերաբերում է այն կենսաթոշակառուներին, ովքեր նոր են ձևակերպում իրենց կենսաթոշակը, կամ կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխություն են կատարում: Այն կենսաթոշակառուները, որոնց մինչ այժմ սպասարկել է Հայփոստը, կշարունակեն իրենց կենսաթոշակները ստանալ մեր միջոցով:

Dear pensioners, We receive many complaints regarding the change in the order of payment of pensions. The point is that in 2020 According to the Law on State Pension, adopted in 2021. From January 1, all new retirees must receive their pensions non-cash with bank cards. The change refers to the cities of Yerevan, Gyumri and Vanadzor.

This change is not the initiative of Haypost, and we are taking steps to alleviate the situation. Back in October, Haypost applied to the Central Bank for an e-money issuance permit, which will allow it to continue the process of distributing pensions through Haypost both through branches and mailing. The permitting process is not over yet!

We expect that the Central Bank will issue a permit to Haypost as soon as possible. Եւ Haypost will be able to serve pensioners in a more convenient way.

Recall that this change in the pension payment process applies to retirees who are just filing their pension or making any pension-related changes. The pensio

ners who have been served by Haypost so far will continue to receive their pensions through us.