Hraparak.am-ը գրում է…Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բավարարել է դատախազության բողոքը եւ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլատրելի էր համարել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը` գրավի չափը սահմանելով 3 մլն դրամ: Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր։

Նշենք, որ Կարապետյանը որոշման հրապարակմանը ներկա չի եղել։

Հիշեցնենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լիանա Կարապետյան նկատմամբ մեղադրանք է առաջադրվել օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Նրանից բացի մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի,

առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Hraparak.am writes … The Criminal Court of Appeal, presided over by Judge Armen Danielyan, upheld the prosecution’s appeal and ordered the arrest of Liana Karapetyan, the director of Yerevan Orphanage SNCO.

It should be noted that the Court of First Instance of Yerevan considered the application of the pledge against Liana Karapetyan, Director of the Yerevan Orphanage SNCO, to allow 3 million drams. The prosecutor’s office had appealed the decision.

Il convient de noter que le Tribunal de première instance d’Erevan a examiné la demande de l’engagement contre Liana Karapetyan, directrice de l’orphelinat d’Erevan SNCO, d’autoriser 3 millions de drams. Le parquet avait fait appel de la décision.

Il convient de noter que Karapet