«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներհայաստանյան գործընթացները խոսում են այն մասին, որ երկրում քաղաքական խոր ճգնաժամ է, ընդ որում, փորձագետների համոզմամբ, ճգնաժամ պարբերաբար այս կամ այն ոլորտում (և ընդհանրապես) հրահրում է հենց Նիկոլ Փաշինյանը․․

Վերջինիս՝ բանակի դեմ իրականացվող քայլերին զուգահեռ՝ ընդդիմությունը շարունակում է փողոցային խաղաղ պայքարը․․

Իրավիճակը հանգուցալուծում չի ստանում․․

«Փաստ» թերթի տեղեկություններով, մայրաքաղաքում ընթացող զանգվածային միջոցառումներին ուշիուշով հետեւում են ՀՀում գործող բոլոր օտարերկրյա դեսպանատները․․

Ավելին, մեր տեղեկություններով, բոլոր դեսպանատներում, այսպես կոչված, «համար 1» է տրված, որպեսզի կտրուկ շրջադարձերի դեպքում ստեղծված իրավիճակի մասին պատշաճ զեկուցվի ղեկավարությանը, նաև ընդհանուր պատկերի վերաբերյալ համապատասխան գնահատական տրվի ու դիրքորոշում արտահայտվի․․

Մենք տեղեկություններ ունենք, որ սրանից բացի, «շահագրգիռ» մի քանի դեսպանատներ իրենց սեփական «ներկայացուցիչներն» ունեն Բաղրամյան պողոտայում, որոնք անձամբ են ուսումնասիրում տեղի ունեցողը, ինչպես ասում են՝ «սեփական աչքերով»․․

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

“Fact” daily writes.

“Internal processes in Armenia show that there is a deep political crisis in the country, moreover, according to experts, the crisis is regularly provoked by Nikol Pashinyan in this or that sphere (անր in general) ․․

In parallel with the latter’s steps against the army, the opposition continues the peaceful street struggle ․․

The situation is not resolved ․․

According to “Fact” newspaper, all the foreign embassies operating in Armenia are closely following the mass events taking place in the capital.

Moreover, according to our information, all the embassies are given the so-called “number 1” in order to properly report the situation to the leadership in case of sharp turns, to give a corresponding assessment of the overall picture and to express a position.

We have information that in addition, several “interested” embassies have their own “representatives” on Baghramyan Avenue, who personally study what is happening, as they say, “with their own eyes” ․․