Երեկ կեսօրին, Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանում, անհայտ տղամարդը, բանկի գանձապահին սպառնալով ռազմական նռնակի նմանվող առարկայով, հափշտակել է գրեթե 2,6 միլիոն ռուբլի: Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը:

«Մարտի 9-ին անհայտ անձը մուտք է գործել ֆինանսական և վարկային կազմակերպության տարածք և, նռնակի պես առարկայով սպառնալով ավագ գանձապահին, գումար է պահանջել»,-ասված է հաղորդագրության մեջ: