«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին ներքաղաքական իրադարձությունների կիզակետում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և տասնյակ այլ բարձրաստիճան սպաների հայտնի հայտարարությունն է, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներում, այդ թվում՝ զինվորական շրջանակների հետ, խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, որից հետո պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրություններ։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը փաստացի վստահեցրել է, թե մարտի 9-ին, երբ Օնիկ Գասպարյանի պաշտոնից հեռացման որոշումը կմտնի ուժի մեջ, և երբ, ըստ էության, ինքը բանակից վտանգ չի տեսնի, հրաժարական կտա ու մայիսին կանցկացնի արտահերթ ընտրություն։

Սակայն թե՛ գեներալիտետը, թե՛ քաղաքական ու փորձագիտական շրջանակները, մեղմ ասած, չեն հավատում Փաշինյանին: Մյուս կողմից՝ գերակշռում է այն կարծիքը, որ եթե արտահերթ

ընտրություններ անցկացվեն այս իշխանությունների կողմից, աննախադեպ չափով վարչական ռեսուրս է կիրառվելու, և ընտրությունների արդյունքները կեղծվելու են»:

“Fact” newspaper writes. “These days, the focus of internal political events is the well-known statement of Onik Gasparyan, the Chief of General Staff of the Armed Forces, and dozens of other high-ranking officers, demanding Nikol Pashinyan’s resignation.

According to “Fact” newspaper, Nikol Pashinyan promised to resign in separate meetings, including with military circles, on March 9 or 10, after which special elections will be held.

According to the newspaper’s sources, Nikol Pashinyan actually assured that on March 9, when Onik Gasparyan’s dismissal decision will come into force, when, in fact, he does not see any danger from the army, he will resign and hold early elections in May.

However, neither the generals nor the political and expert circles, to put it mildly, do not trust Pashinyan. “On the other hand, the prevailing opinion is that if snap elections are held by these authorities, an unprecedented amount of administrative resources will be used, and the election results will be falsified.”