«Պետական նպաստների մասին» օրենքի համաձայն պետական նպաստների տեսակների տեսակտներից է հրատապ օգնությունը։ Իրավաբան.net-ի հետ զրույցում իրավաբան Զարինե Հովհաննիսյանը մանրամասնում է, որ հրատապ օգնությունն էլ իր հերթին տեսակներ ունի։ Դրանք են․ 1) միանվագ հրատապ օգնությունը. 2) եռամսյակային հրատապ օգնությունը:

«Միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում, ընտանիքի անդամի մահվան դեպքում»,-նշում է իրավաբանը։ Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք։ Միանվագ հրատապ օգնության չափը կազմում է 50000 դրամ:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան։ Այս դեպքում միանվագ հրատապ օգնության չափը 25000 դրամ է:

Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը մահացել է և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք։

Միանվագ հրատապ օգնության չափը 50000 դրամ է: Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր

անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում․ եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը 18000 դրամ է:

According to the Law on State Benefits, emergency assistance is one of the types of state benefits. In a conversation with Iravaban.net, lawyer Zarine Hovhannisyan details that emergency aid, in its turn, has types. They are ․ 1) one-time emergency care. 2) quarterly emergency care.

“One-time emergency care is provided in case of the birth of a child in the family, in case the child is admitted to the first grade in the family, in case of the death of a family member,” the lawyer says. The family whose one of the members had a child has the right to one-time emergency childbirth; The amount of one-time emergency aid is 50,000 drams.

A family eligible for one-time emergency assistance to be admitted to the first grade of a child is eligible to apply for a family eligible for family benefits at the end of the month, one of whose minor members has been admitted to the first grade of a secondary school. In this case, the amount of one-time emergency aid is 25,000 drams.

In the event of the death of a family member, the family is entitled to one-time emergency assistance if one of the members who is not considered eligible for a pension, old age, disability or breadwinner has died և is eligible for family or social benefits as of the month of application.

The amount of one-time emergency aid is 50,000 drams. Eligible for Quarterly Emergency Assistance is entitled to a family with an insecurity score above “0” registered in the Family Social Assessment System in the family social assessment system in case of a difficult life situation (urgent “short” financial problems)) The monthly amount of quarterly emergency aid is 18,000 drams.

Сообщение ՎԵՐՋԱՊԵՍ․ Կարևոր. Շտապ օգնություն պետությունից ՀՀ քաղաքացիներին. Մանրամասներ появились сначала на .