Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Երևանում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն։

44-օրյա պատերազմից հետո սա Արցախի ղեկավարի երկրորդ մասնակցությունն է Հայաստանի Անվտանգության խորհրդի աշխատանքներին` չնայած Ադրբեջանի նախագահի ու

արտգործնախարարության հրապարակային դժգոհությանը պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև կապերի առնչությամբ։

«Առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված», – ըստ կառավարության հաղորդագրության, ասել է

վարչապետ Փաշինյանը՝ կարևորելով խորհրդակցությանը Արցախի նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում:

An enlarged meeting of the Security Council chaired by Prime Minister Nikol Pashinyan and Artsakh President Arayik Harutyunyan took place in Yerevan today.

This is the second visit of the Artsakh leader to the work of the Security Council of Armenia after the 44-day war, despite the public dissatisfaction of the President of Azerbaijan and the Ministry of Foreign Affairs with the official relations between Yerevan and Stepanakert.

“In the near future, we should hold such consultations more often so that our actions are coordinated,” said Prime Minister Pashinyan, noting that the NKR President’s p

articipation in the meeting was in the context of information exchange, tactical and strategic planning.