«Անհնար-է-պատիվ-պահանջել-մի-անձից,-ով-կորցրել-է-սեփական-պատիվը».-Վանեցյանը-հրաժարվել-է-Փաշինյանի-ու-խոսնակի-դեմ-հայցից

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակ Մանե Գևորգյանի դեմ ներկայացրած դատական հայցից։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգինց։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի՝ որոշել է կարճել Արթուր Վանեցյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակի գործի վարույթը։Նշենք, որ հայցվորի ներկայացուցիչները նախնական դատական նիստին ներկայացրել են գրավոր դիմում, համաձայն որի, հայտնել են. «Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների լույսի ներքո, երբ անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետեւանքով Հայաստանը խայտառակ պարտություն կրեց, իսկ Նիկոլ Փաշինյանը 09.11.2020թ. ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթ, որով դավաճանեց Հայաստանի Հանրապետությանը և ողջ հայ ժողովրդին, բարոյական առումով անհնար է պատիվ պահանջել մի անձից, ով կորցրել է սեփական պատիվը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ, 48-րդ և 149-րդ հոդվածներով՝ սույն գործով հայցվոր Արթուր Վանեցյանն ամբողջությամբ հրաժարվում է Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացված իր հայցապահանջներից»։

Ավելի վաղ Փաշինյանի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

Աշխարհը շուռ է եկել. անպատիվները պատվից են խոսում


Post Views:
1