Լոռու-մարզում-ՊՆ-զինծառայողի-ՎԱԶ-2121-ավտոմեքենան-բախվել-է-mitsubishi-pajero-ին-և-volkswagen-ին,-mitsubishi-ն-գլխիվայր-շրջվել-է․-կա-մեկ-զոհ,-8-վիրավոր,-այդ-թվում՝-անչափահասներ

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 18: 00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին, Բազում գյուղի բնակիչ, 34-ամյա Աշոտ Ղազարյանը՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 68-ամյա Արմեն Ամիրխանյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային և Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ, 43-ամյա Հմայակ Գաբրիելյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենային:  

Վթարի հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է: Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ, իսկ նրա ուղևորներ, Բազում գյուղի բնակիչ, 57-ամյա Անահիտ Ղազանչյանը, Վանաձորի բնակիչներ, 11-ամյա Ինեսա Ա.-ն, 15-ամյա Ալիսա Ա.-ն, վերջիններս հարազատ քույրեր են, Բազում գյուղի բնակիչ, 59-ամյա Արսեն Ղազարյանը, 57-ամյա Կարինե Ղազարյանը, վերջիններս քույր ու եղբայր են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:  

Նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Հ. Գաբրիելյանը, նրա ուղևորներ, Ուռուտ գյուղի բնակիչներ, 38-ամյա Թեհմինե Գաբրիելյանը, 16-ամյա Աննա Գ.-ն, 15-ամյա Լիաննա Գ.-ն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Volkswagen-ի միջից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:  

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Ղազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում: Ժամը 22: 40-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխված, 57-ամյա Ա. Ղազանչյանը մահացել է:  

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

https://past.am/?p=275424&l=am


Put up Views:
0