Էրդողանը-հույս-ունի-«խեղդել»-խնդիրները-«Ստամբուլի-ջրանցքում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ստամբուլի ջրանցք» նախագիծը մտահոգում է Ռուսաստանին նոր երթուղու կապակցությամբ, որը կտրամադրվի արեւմտյան ռազմանավերին հակամարտության ժամանակ, գրում է վերլուծաբան Ցվի Բարելը Haaretz իսրայելական թերթում:Ռուսաստանը, Բրյուսելն ու Սեւ ծովին սահմանամերձ երկրները մտահոգված են, որ ջրանցքի կառուցումը Թուրքիային կտա բացառիկ լիազորություններ ջրերով անցնող բեռներն ու այդ ջրերում տեղաշարժը կարգավորելու հարցում, ինչպես նաեւ թույլ կտա ռազմանավերի տեղափոխությունը Միջերկրականից դեպի Սեւ ծով:Էրդողանն արդեն երկար տարիներ սատարում է նախագիծը, որը կմիավորի Ստամբուլի հյուսիսում Սեւ ծովը հարավում Մարմարի ծովի հետ եւ գնահատվում է 9,2 միլիարդ դոլար:Անցած ամիս Թուրքիան հաստատել է ջրանցքի նախագիծը զարգացնելու ծրագրերը, ինչը հրահրել է դեբատներ 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիայի շուրջ, որը երաշխավորում է Բոսվորի եւ Դարդանելի նեղուցներում քաղաքացիական նավերի համար ազատ տեղափոխությունն ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական ժամանակաշրջանում: Թվում է, թե այդ նախագիծը լավ նորություն է Միացյալ Նահանգնրեի համար, գրում է Բարելը, քանի որ նրանք կկարողանան ուղարկել իրենց ռազմանավերը դեպի Սեւ ծով, եթե սկսվի պատերազմ Ռուսաստանի հետ: Սակայն Վաշինգտոնն, անկասկած, ստիպված կլինի լուրջ զիջումներ անել Թուրքիային, օրինակ, հրաժարվել Թուրքիայի կողմից Մոսկվայից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռքբերելու դեմ արշավից:Ջրանցքի կառուցման ծրագրերն ի հայտ են եկել այն ժամանակ, երբ Թուրքիան ապրում է ամենածանր տնտեսական ճգնաժամերից մեկը եւ բախվում է կորոնավիրուսի չորրորդ ալիքի հետ՝ գրանցելով օրական միջինում ավելի քան 56 000 նոր դեպք:Բարելի խոսքով՝ Թուրքիայի առաջնորդն օգտագործում է այդ նախագիծը, որպեսզի ցուցադրի իր «ձգտումը վերածել Թուրքիան տարածաշրջանային գերտերության, որից կախվածության մեջ կլինեն ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Միացյալ Նահանգները»: Վերլուծաբանի կարծիքով՝ Էրդողանը պայքարում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի պակասի եւ վարակվածության կտրուկ աճի ֆոնին դրա տարածման հարցում ձախողումների հետ: «Բոլոր այդ խնդիրները պետք է կախարդական կերպով անհետանան Ստամբուլյան ջրանցքի ջրերում»,-նշել է հեղինակը:

Աղբյուր՝ https://news.am/arm/news/639520.html


Put up Views:
0