«Քեզ-լավագույն-տարեդարձն-եմ-մաղթում,-իմ-հայ-թագուհի»․-Քիմ-Քարդաշյանը-շնորհավորել-է-քրոջ՝-Քորթնիի-ծննդյան-օրը

Այսօր Քորթնի Քարդաշյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով Քիմ Քարդաշյանը տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել ավագ քրոջ հետ, այդ թվում՝ Հայաստան կատարած այցից, որոնց կից հուզիչ գրառում է կատարել՝ գրելով․

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։

Մոլորակի այն մարդը, ում ես ամենաերկար ժամանակն եմ ճանաչում։ Մի մարդ, ով ինձ հետ կփորձարկի յուրաքանչյուր կոսմետիկ մշակում, LOL։ Խոսքը Քորթնիի մասին է… Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, եւ երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, եւ ես այնքան եմ հիանում դրանով: Դու միշտ պաշտպանում ես այն, ինչը ճիշտ է, եւ դարձել ես լավագույն հոգեթերապեւտը, որի մասին միայն կարող է երազել աղջիկը։ Ես նաեւ սիրում եմ քեզ մինչեւ վերջին շունչս եւ հետո։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»։


Post Views:
1