Շղթայական-վթար-Երևանում.-մեքենաներից-մեկը-պատկանում-է-լեգենդար-ֆուտբոլիստի,-կան-տուժածներ

Շղթայական վթար Երևանում. մեքենաներից մեկը պատկանում է լեգենդար ֆուտբոլիստի, կան տուժածներ Արտակարգ Պատահար 18 Ապրիլ, 2021 17: 20 Շղթայական վթար Երևանում. մեքենաներից մեկը պատկանում է լեգենդար ֆուտբոլիստի, կան տուժածներ shamshyan.com-ի տեղեկություներով՝ այսօր՝ ապրիլի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15: 30-ի սահմաններում Lexus IՏ 250 մակնիշի 62 PP 622 համարանիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, բախվել է Nissan Tiida և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով 2 հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախումից հետո Toyota-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla և KIA մակնիշի ավտոմեքենաներին:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ն պատկանում է Արարատ 73 լեգենդար ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

https://www.armlife.am/news/148117.html


Submit Views:
0