Փաշինյանը-գիտակցաբար-խաղում-է-մարդկանց-նուրբ-զգայարանների-հետ.-Լևոն-Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններին։ Գրառման մեջ ասվում է․

Փաշինյանը գիտակցաբար խաղում է մարդկանց նուրբ զգայարանների հետ. Լևոն Քոչարյան

«Նա շրջում է մարզերով, ստում է պարզ մարդկանց, խոստանում բաներ՝ լավ իմանալով, որ դրանք հնարավոր չեն, գիտակցաբար խաղում մարդկանց նուրբ զգայարանների հետ, իր իսկ մեղքով զոհված մեր տղաների շիրիմներին աներեսի պես համարձակվում մոտենալ…

Նա պարզապես նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության, կստի ամենահարազատ մարդկանց, կգնա ամենանենգ քայլին, կխոստանա ինչեր ասես… միայն թե ստանա իր ուզածը»:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Հիշեցնենք, որ երեկ Վայոց Ձոր մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում գերեզմանատանը, ուր Փաշինյանն այցելել էր՝ ծաղիկներ դնելու 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, քաղաքացիներից մեկը Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին:

Լուրջ ես ասում այ զրպարտիչ ,վայրահաչ,միթե մտածում ես այդպես արտահայտվելտ կօգնի պապայիտ,որ շահի ընտրություններում։ոչ մի այլազգի իրավունք չունի ղեկավարի Հայաստանը


Post Views:
0