Երբ-մի-քանի-օր-առաջ-Փաշինյանը-հայտարարեց,-որ-ջուրն-ու-պղինձը-Հայաստանի-նավթն-ու-գազն-են,-ես-դա-տարակուսանքով-ընդունեցի:-Բայց-հաջորդ-օրը…-օգտատիրոջ-ուշագրավ-գրառումը

Սասուն Կոսյանն իր էջում գրել է. Երբ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջուրն ու պղինձը ՀՀ-ի նավթն ու գազն են, ես դա տա րակուսանքով ընդունեցի, համարելով դա հերթական չափազանցված հռետորաբանություն: Սակայն հաջորդ օրն իսկ աշխարհի խոշորագույն ֆինանսական կազմակերպություններից 1-ը՝ Գոլդման Սաքսը հայտարարեց, որ պղինձը նոր նավթն է և ներկայացավ կանխագուշակմամբ, որ մինչև 2025 թվականի պղնձի մեկ տոննայի գինը կհասնի 15000 դոլար իսկ մոտակա տասներկու ամիսների ընթացքում կհասնի 11000 դոլար: Այս պահին պղնձի գինը 9000 դոլար է, որը ինքնին ռեկորդային

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

գին է: Սա շատ լավ տենդենց է ՀՀ-ի տնտեսության համար: Նավթի և գազի գների բարձրացումը կարևոր դեր խաղաց մեր թշ նամիների համար ու մենք պարտվեցինք: Այժմ մի անգամ էլ մեր բախտն է բերում և մեր սակավաթիվ բնական ռեսուրսներից մեկի գինն է բարձրանում: Սակայն արդյո՞ք պետությունը ու ժողովուրդը տեսնելու են դրա արդյունքները: Նախ բնապահպանական խնդիրը պետք է անհապաղ լուծել ու հանքարդյունաբերության տեխնոլոգիաները կտրուկ մոդեռնիզացնել, բնապահպանական արդյունքները հասցնել մինիմումի: Ինչ վերաբերվում է տնտեսությանը օգնելուն՝ աշխատատեղերի պահով կարելի է ասել որ

միանշանակ օգուտներ կբերի: Բայց պարզ չէ, թե գնի բարձրացումից ինչքանով են աշխատավարձերը բարձրանալու ու որքանով են պետության վճարած հարկերը բարձրանալու: Սա գոնե ինձ համար մեծ հարցական է: Եթե գլխավոր շահառուները հանքատերերն են, ապա պղինձը նավթ լինը թե չէ կարևոր չէ:


Post Views:
2