Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ներկայացրեց հայակական բանակի դրությունը պատերազմից առաջ և դրա ընթացքում՝ խոսելով պարտության հիմնական պատճառների մասին:

«Սկսենք նրանից, որ բանակը պատրաստ չի եղել ոչ միայն պատերազմին, այլ՝ ոչ մի բանի: Բանակ ասելը նենց մի քիչ չափազանցված ենք ասում: Էսօր տասնյակ քրգործեր են հարուցվել ՄՈԲ-ի վրա: Մենք հույս ունեինք, որ ՄՈԲ-ը կհավաքենք, կհզորացնենք բանակը և կկարողանանք մարտնչել, պաշտպանվել: Բայց պարզվեց, որ ՄՈԲ-ը չկարողացավ, խուճապի մատնվեցին, փախան և այլն, և այլն …, ավելի վատ սցենար դառավ, քան ինչը որ պիտի լիներ:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Պատճառն այն էր, որ ժամանակին երբ մարդը ծառայել ա, 10, 15 տարի առաջ, էդ մարդը իր ծառայության ժամանակ ընդհանրապես կրակայինում եղել ա, թե չի եղել, պատրաստված ա, թե չէ. ես ձեզ հավաստիացնում եմ, որ ամենաշատը 3 պատրոն կարողա կրակարծ լինի: Ես քննչական վարչությանն ասել եմ, որ էդ մարդկանց նկատմամբ մինչև գործ հարուցելը մի հատ հարցրեք՝ որտեղ են ծառայել և ընդհանրապես կրակայինում քանի անգամ են եղել, որ պարզ լինի իրավիճակը, որովհետև չի կարա 6, 7 կամ 10 հազար մարդ էդ վիճակում լինի: Մարդը վախում ա, եթե զենքին չի տիրապետում, ինչ էլ ուզում ես արա, վախենալու ա: Մենք ՄՈԲ-ի պատրաստություն ընդհանրապես չենք տեսել»,- եթերի ընթացքում ասաց Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:


Post Views:
16