Էդմոն-Մարուքյանը-ցայտնոտի-մեջ-է

Դու, էդմոն մարուքյան, վերջերս որոշ ժամանակ, կարծես թե, պահվածքդ մի տեսակ փոխել էիր ու արտահերթ ընտրությունների թեմայով այլ սկզբունքեր էիր որդեգրել՝ ի շահ երկրի կայունության:

Ի՞նչ պատահեց քեզ: Կարո՞ղ է ընդհատակյա դավաճան քո հովանավորները քեզ կանչեցին ու «կարգի հրավիրեցին»: Դրանի՞ց աքլորացար, էդմոնչիկ: Վատ զգացի՞ր, որ վարչապետն իր ելույթում հիշեցրեց նախկինների թալանած ու ավերած երկրի մասին: Պատերազմի հետևանքները քննող հանձնաժողով ես ուզում ստեղծել, դու ինքդ քեզ հաշիվ տալի՞ս ես, թե ինչ էիր անում պատերազմական այդ 44 օրերին:

Բացահայտ դավաճանությունների հարյուրավոր փաստեր էին բերում, դու այդ փաստերին ինչպե՞ս էիր նայում՝ դրանք կոծկելո՞ւ, դրանց մասին խոսակցությունները սուտ ու հորինված համարելո՞ւ կողմն էիր:

Վատ ես զգո՞ւմ, մարուքյան, որ Փաշինյանը վկայում է, թե ինչ քայքայված, թալանված երկիր է ժառանգություն ստացել: Իսկ քո կարծիքով չպիտի՞ ասվի այդ մասին, չպիտի՞ հիշվեն նախորդների գործած դաժանություններն ու սպանությունները:

Քաղաքակա՜ն հողի վրա եղած սպանությունները, մարուքյան, որոնք երբ կատարվում էին, դու դրանց մասին չէիր խոսում, հիմա էլ ո՛չ միայն չես խոսում, այլ խոսողներին ես սխալ հանում: Հերիք չի, որ դու անամոթաբար մոռանում ես դրանք, հլա դեռ ասում ես, թե երեք տարիների ընթացքում շտկեիք այդ քանդված վիճակը: Ի՞նչ է, մարուքյան, դու այդ երեք տարիներին Հայաստանում չէի՞ր ապրում, ուր կորոնավիրուս կար, հետո՝ պարտադրված պատերազմ, և այդ ընթացքում էլ բարեփոխումները շարունակ խանգարող դավաճանական ուժեր կային:

Երևում է, որ արդեն քեզ հրահանգողներն ավելացել են, արդեն Լևոն պետրոսյանի «ազգակործան պատուհաս» ախմախ արտահայտությունն ես մեջբերում (Ես չեմ օգտագործում Տեր բառը՝ այդ բառն ափսոս է լևոնին վերագրելը):

Այդ «ազգակործան պատուհաս» ասածը քո պաշտելի լևոնն ինքն է, և դո՛ւ ես, մարուքյան, որ արդեն դարձել ես քեզ հրահանգողների ոտատակի փալասը և թելադրանքով, իբր թե, ընդդիմություն ես խաղում ու շարունակում ես քո ոչինչ չարժեցող ելույթներով զզվացնել ժողովրդին:

Դու՝ էդմոն մարուքյան, ԱԺ ամբիոնի մոտ քո այդ ֆիքստուլ պահվածքով բթամիտ կանխատեսումներ ես անում ու քեզ Նոստրադամուս ձևացնում, թե ներկա իշխանությանը պաշտպանողները ժողովրդի ընդամենը 10 տոկոսն է: Բայց ինչ ողորմելի ես դու: Դու այդ ո՞ր իրավունքով ես ժողովրդի անունից խոսում, ժողովուրդ, որը օր առաջ քեզանից ազատվելու հույսեր է փայփայում: Հետո էլ ձևակերպում ես, թե եթե այդ տոկոսը մի քիչ ավելանա, դա այն մարդկանց հաշվին է, ովքեր չեն ուզում, որ նախկիններն իշխանության գան: Այստեղ պետք է ասեմ՝ բռա՜վո, մարուքյան, այս մի բանը ճիշտ ես ասում:

Բայց դու մոլորյալ ես, էդմոն, փորձում ես ժողովրդի համակրանքը շահել՝ ասելով, թե ժողովուրդը խաբվել է՝ վստահելով այս իշխանությանը: Ասացիր, լոպպազացար, ու կարծում ես, թե անցավ-գնա՞ց:

Չէ՜, մարուքյան, դու արդեն սկսել ես նաև մեծ ստեր ասել, ժողովրդին ես դիմում, թե, իբր, ոչ մի հավասարություն էլ չկա, իրենք լավ են ապրում, դուք էլի վատ եք ապրում: Էդ ո՞ւմ նկատի ունես լավ ապրողներ ասելով, ներկա իշխանավորների՞ն: Վայ, ողորմելի մարուքյան, այդ ի՜նչ ջանքեր ես թափում, որ հովանավորներիդ մոտ կառավարությանն արժանի քննադատողի համարում ձեռք բերես: Էդ ինչքա՜ն ես մանրանում, այ մուտիլովչիկ, որ կառավարական ամառանոցում վարչապետի ապրելն անգամ փորձում ես քննադատել:

Տո այ անգրագետ, բա երկրի վարչապետը որտե՞ղ պիտի ապրի: Երբ սեռժիկ սարգսյանն էր այնտեղ ապրում, վերջում էլ փորձում էր սեփականաշնորհել պետական այդ շենքը, դու ծպտուն չէիր հանում, մտել էիր մկան ծակը ու դա նորմալ էիր համարում, հիմա ի՞նչ պատահեց քեզ, որ այնքան ասելիք չունես, որ դրանից ես կպել:

Քեզ շատ տեղին հակադարձեց նախարարը, որը մի շառաչուն ապտակ էր քո երեսին, երբ ասաց, թե կառավարությանը սպասարկող մեքենաների մասին խոսող մարուքյանը, որն ինքը չի հրաժարվել իրեն սպասարկող պետական մեքենայից, երևի, սամակատով է Վանաձոր գնում-գալիս: Դու այս հեգնանքին դիմացա՞ր, մարուքյան, թե՞ քո պադոշ երեսը սովոր է նման բաների:

Դու ասում ես՝ «թույլ չենք տալու, որ իշխանությունը պահպանվի»:

Էդ դո՞ւ ես թույլ չտվողը, մարուքյան, այդ ո՞ր հետևորդներով ես այդպես վստահ: Նրա՞նց, որոնց թաքնված ագենտն ես դու և որոնք վաղուց են մերժված ժողովրդից: Վստահ ես քո «լուսավորականների» եղած-չեղած շրջապատո՞վ: Խեղճ մարուքյան, դու մի հատ նայիր, թե քո ամեն նման ելույթից հետո ինչ հայհոյանքներ են գալիս քո հասցեին: Նայիր, թե ժողովրդին ինչպես ես ներվայնացնում քո անդուր երեսը ցույց տալով: Եվ շատ տեղին են քեզ բնութագրում՝ «իրեն թիվ մեկ ընդդիմադիր ձևացնող»: Ողբամ ես քեզ:

Քո ամեն ինչն է ձև, մարուքյան՝ խոսքդ էլ, պահվածքդ էլ, լոթի շարժումներդ էլ, իսկ իրականում դու սովորական մի անինքնասեր կամակատար ես՝ այս երկրի, մեր ժողովրդի հետ ո՛չ մի կապ չունեցող: Եվ մի՛ փորձիր այս իշխանության գործունեությանը գնահատական տվողի հավակնորդը դառնալ: Դու ոչնչություն ես, որ այդ գնահատականը տաս. գնահատականի տերը ժողովուրդն է, մարուքյան, սա դու չհասկացար ու չես էլ փորձում հասկանալ, այ ախմախ:

Նաև բառապաշարդ կարգի բեր, մարուքյան, Ազգային ժողովում իշխանական պատգամավորներ, ինչպես դու ես ձևակերպում, չկան, այլ կան ժողովրդով ընտրված պատգամավորներ, որոնցով կազմված է «Իմ քայլը» խմբակցությունը: Հիշեցնեմ նաև, մարուքյան, որ դա նախկին «Քաղաքացիական պայմանագրի» կորիզն է, որի մեջ ժամանակին դու կայիր, բայց կա՛մ վախեցար հեղափոխությանը մասնակցել, կա՛մ էլ քո հին ու ներկա տերերը թույլ չտվեցին, բայց, ի դժբախտություն մեզ, հենց ա՛յդ բազայի վրա կարողացար սողոսկել Ազգային ժողով:

Ես քեզ մի խորհուրդ տամ, մարուքյան, եթե դու ուզում ես, որ առաջիկա ընտրություններում գոնե 1 կամ 2 տոկոս ձայն հավաքես, աշխատիր հակաժողովրդական քիչ ելույթներ ունենալ, որովհետև որքան հաճախ ես խոսում, նույնքան ավելանում են քեզանից զզվողներն ու քեզ ատողները:

Եվ վերջում: Դու, մարուքյան, բացարձակ անհաղորդ ես մեր ժողովրդի ցավերին ու մեր երկրի վիճակին, դու շարունակում ես մնալ նախկինների հետ ունեցած քո կապանքների մեջ: Դու հիմա էլ նման ես Եղիշե Չարենցի այն հերոսին՝ խանութպան Համոյին, որի խանութի առաջ մեռնում էր մի որբ երեխա, իսկ խանութպան Համոն երազում էր. «Ինչո՞ւ չկա գարնան մի պաղ քամի»:

Մտածիր այս մասին, մարուքյան, չնայած մտածելու ունակությունդ արդեն կորցրել ես: Ցավոք, դու դեռ շարունակում ես ապրել մեր երկրում, ուր ժողովուրդն իր ձայնի տերն է: Եվ այդ նույն տիրական ձայնով, ի դժբախտություն քեզ, ձևավորելու է մի նոր Ազգային ժողով, որտեղ դու, մարուքյան, հաստատ չես լինելու:

Ես պարզապես խղճում եմ քեզ, Էդմոնչիկ, դու մեր ազգի խայտառակությունն ես:

Ալիս Սոոմոնյան