Կորեա-չլինեինք,-կոչնչացներ-Ծառուկյանին

«Երեկ բոլորդ էլ տեսաք, թե Հյուսիսիային Կորեայի ոգով ինչպես հոտնկայս ծափահարեցին Նիկոլ Փաշինյանին, սա անդառնալիության այն կետն է, որից այն կողմ կործանում է»:

Հայտարարության հեղինակը Նաիրա Զոհրաբյանն է:

«ՉԻ». Ի՞նչ կործանում, ինչո՞ւ եք այսքան չարաբաստիկ կանխագուշակումներ անում: Չի կարող կործանվել մի երկիր, որտեղ դարի հարսանիք է տեղի ունենում: Կործանվող երկիր աշխարհի բոլոր անկյուններից հյուրեր չէին գա, անգամ մեծ հոնորարները չէին ստիպի աստղերին գալ մի երկիր, որը կործանվում է:

Հումորը մի կողմ, բայց ինչպես միշտ արդիական է Գագիկ Ծառուկյանի խոսքը՝ Նառա, դու սո՛ւս:

Իմքայլականները կարող են ոգևորվել, հոտնկայս ծափահարել, անգամ իրենց առաջնորդին ազգի առաջնորդ կարգել հենց այն պատճառով, որ դրանից տառացիորեն երկու օր առաջ ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը հարսանիքի տեսքով նվեր արեց իշխանությանը: Ցանկացած իշխանություն, որքան էլ ապիկար ու ձախողված լինի, կոգևորվի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության նման նվերից ու հասարակության արձագանքից:

Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեային: Այստեղ կարելի է համաձայնվել Զոհրաբյանի հետ: Եթե երկիրը նորմալ երկիր լիներ՝ իր կայացած քաղաքական համակարգով, ապա թերևս տիկինը կկարողանար արտահայտվել իր կուսակցական բոսի անխոհեմ քայլի վերաբերյալ: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես Զոհրաբյանը իր անզուգական գրչի միջոցով կոչնչացներ Ծառուկյանին: Բայց դե Հյուսիսային Կորեա ենք, ստիպված գնացել է հարսանիք, ստիպված ուրախ սելֆիներ արել:


Post Views:
3