Բան-չի-մնացել՝-ԼՀԿն-էլ-կլրացնի-լուսանցքայինների-շարքերը-…-Գագիկ-Հովհաննիսյան

Էդմոն Մարուքյանն էլ է պատերազմում պարտվելու համար մեղադրում Նիկոլին։Խելքի աշեցեք։

Տո դու, ու քո ամբողջ կուսակցությունը, որ աղվես տեսած։ նապաստակների նման բններիցդ դուրս չեկաք, ռազմաճակատ չգնացիք, մհանա բռնեցիք, ասելով, որ դոյք դուք ոչ թե ռազմական, այլ քաղաքական կառույց եք, ինչ բարոյական իրավունք ունեք, պատերազմի մասին ծպտուն հանելու։

Այո, ով քո տարիքին է ու զենքը ձեռքին առաջնագծում չի եղել, նա իրավունք չունի պատերազմի թեմայով որևիցե մեկի հասցեին խոսելու։ Այդ թեմայով կարող են խոսել միայն ու միայն իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած մարդիք։Այո, այո։ Ինչպես միայն պատգամավորները իրավունք ունեն ԱԺ որոշումներ կայացնելո ժամանակ քվեարկելու, այնպես էլ միայն պատերազմին մասնակիցները բարոյական իրավունք ունեն պատերազմի մասին որևէ մեկին քննադատելու կամ գովերգելու։

Ով չի մասնակցել՝ նրա խոսքերը անարժեք են ու սին։Այ Էդմոն, հապա ականջներդ լայն բաց արա ու լսիր, թե ժողովուրդը քո հասցեին ինչե՞ր է ասում։ Եթե լսես այդ խոսքերը, ապա ականջներդ ամոթից կշիկնեն վառվող թոնրի վրա դրված շաջի նման։Բայց չէէէ, չեն շիկնի, որովհետև քո նման 《Ճ》 կլասսի քաղաքական գործիչները ամոթի զգացում չունեն։

Դու ամոթ, թասիբ, նամուս չունես։Քո համար միայն քո դիրքն է կարևոր։ Թե դու ով ես մեր ժողովրդի աչքում, քեզնից ինչ ես ներկայացնում մեր հասարակության համար։ Մաշկիդ վրա կզգաս Հունիսի 20-ին։Հատուցումը անխուսափելի է, այդ օր դու կստանաս քո արժանի գնահատականը։Բան չի մնացել՝ ԼՀԿն էլ կլրացնի լուսանցքայինների շարքերը։

Գագիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից


Submit Views:
16