Նիկոլ-Փաշինյանի-որոշակի-պարզաբանումը-և-նախկինների-մանթռաժը-․․․-Ալիս-Սոոմոնյան

Պատմահայր Մովսես Խորենացին մեր ազգի պատմությունը սկսել էր նախատինքով.

«Կամենում եմ նաև առանց մեղադրական հիշատակի չթողնել մեր հին նախնիների անիմաստասեր բարքերը…»:

Կամ Խորենացին շատ մեղմ է ասել, կամ էլ իր վկայած նախնիք այնչափ հանցավոր գործեր չեն կատարել, ինչ կատարեցին մեր ազգի գլխին պատուհաս դարձած այն երկու ղարաբաղցիք՝ քոչարյան ռոբիկն ու սարգսյան սեռժիկը:

Մեր հեռավոր նախնիների անիմաստասեր բարքերը փառք են այն բանի համեմատ, ինչ 20 տարիներին արեցին անհայրենիք ու ազգադավ այս վերջին երկու ստահակները:

Եվ երբ Նիկոլ Փաշինյանը փատեր էր բերում, թե այդ 20 տարիներին ինչպես էր զինվում ադրբեջանը, և ինչպես էր… թալանվում Հայաստանը, սրանց՝ այս երկուսի թալանած փողերով սնվող ստրկամիտ կամակատարները վայնասուն բարձրացրին, թե, իբր, Փաշինյանն իր «մեղավորությունը» բարդում է նախկինների վրա: Դրանք՝ հանցագործ քոչարյանին կրկին նախագահի աթոռին նստելը երազող ստրուկները, ի տարբերություն ժողովրդի մեծ մասի, փողի խաթեր մոռացել են այդ երկու հանցավոր, ազգակործանների անցյալը:

Դոլարի կանաչով իրենց դեմքի գույնը փոխած վայ լրագրողները մոռացել են քոչարյանի հազարապատիկ հանցանքները, մոռացել են, թե մի սվիտրով ու «զապիկով» Հայաստան եկած ու նախագահի աթոռը կեղծիքներով և շանտաժներով գրաված ռոբիկն ինչպես հանկարծ միլիարդատեր դարձավ ու աֆրիկաներից սկսած ոսկու և ադամանդի հանքերի տիրացավ:

Մոռացել են, թե իրեն նախագահ կոչած թմրամոլ սեռժիկի վրա ինչպես էին արտասահմանի կազինոյում դուռը վրայից փակել, մինչև որ մուկը՝ հովիկ աբրահամյանը, սեռժիկի տանուլ տված գումարը տարավ-հասցրեց ու նրան ազատեց ստորացված վիճակից: Ամո՛թ… և սա մեր երկրի նախագա՞հն էր:

Հիմա սրանք՝այս երկու ազգադավը, Փաշինյանին «համարում» են կապիտուլյանտ: Կապիտուլյանտը դո՛ւք եք, դավաճանը դո՛ւք եք, հայրենիքը ծախողը դո՛ւք եք, ռոբ և սեռժո:

Շատ կոշտ էր Փաշինյանի պատասխան-ապտակը Ղարաբաղը որպես բանակցային կողմ Մինսկի խմբից հանող ռոբիկի ծուռբերան դեմքին: Այդ այն ռոբիկն է, որ, որպես ֆաբրիկայի պարտկոմ, ժամանակին ծառայել է հեյդար ալիևի ճամբարում և, բնականաբար, հեյդարի ցուցումով է Ղարաբաղը զրկել բանակցային կողմ լինելուց: Եվ դրա արդյունքում Ղարաբաղի հարցը դարձել էր Հայաստան-ադրբեջան հակամարտություն՝ Հայաստանի վրա շարունակ կախված մնալով ադրբեջանի տարածքի 20 տոկոսը գրավող ագրեսորի պիտակը:

Իրենց դուր չէր գալիս, երբ վարչապետ Փաշինյանը շարունակ պնդում էր, որ անտրամաբանական է բանակցել մի երկրի թեմայով, որը չի մասնակցում այդ բանակցություններին և որ հրատապ է Ղարաբաղը բանակցային սեղանին ներգրավելու հարցը:

Հիմա էլ վնգստացող նախկինները շարունակում են իրենց դաժան պայքարը՝ ժողովրդին շեղելու ճշմարիտ փաստերից, իշխանության հանդեպ նրա մեջ հիասթափություն սերմանելու, իրենցից հազիվ ազատված մեր երկրում հակաժողովրդավար ռեժիմը վերականգնելու համար: Բայց մոռանում են, որ մեր երկրի տերը ժողովուրդն է, որն այլևս թույլ չի տա իրականացնել իրենց չարաբաստիկ վերադարձը:

Փառք Աստծո, որ նրանց թալանած փողերով սնվող լրատվամիջոցների, ծախու լրագրողների փորձերը ժողովրդի մեծ մասի մոտ սոսկ ծիծաղ են առաջացնում և վերածվում են լուսնի վրա շների հաչոցների:

Բա երկրին ժուռնալիստի ձեր հավատամքը ո՞րն է, որ սև գործի եք լծվել: Թյո՜ւ ձեր անամոթ երեսին… Զարմանում եմ, որ կին լրագրողներն են ավելի կատաղած ու գազազած: Այ ոչխարագլուխներ, այ դուրսպրծուկներ, դուք, ի՞նչ է, փորձում եք ետ պտտել մի անիվ, որն արդեն թափ առած գլորվում է` 20 տարվա կոռուպցիոն բուրգը քարուքանդ անելով: Մղկտում եք, հա՞… Շարունակեք մղկտալ:

Հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ հոխորտացողներին ուզում եմ հարցնել` դուք իսկապե՞ս դեմ եք, որ Հայաստանը կարգին, ազատ երկիր մնա, և բնակչությունն էլ իրեն մարդ զգա, թե՞ փորձում եք այս ազատված ժողովրդին նորից ձեր նախկին տերերի սարքած ճահիճը խրել:

Շտապեմ հիասթափեցնել ձեզ՝ չի՛ ստացվելու:

Չի՛ ստացվելու, որովհետև ժողովրդի մեծ մասը շատ լավ է զանազանում ճիշտը կեղծիքից: Շատ լավ է հասկանում, որ պարտությունը Արցախում ղարաբաղյան կլանի դավաճանական պահվածքի հետևանք էր: Մարդ ինչքան տականք պիտի լինի, որ փորձի իշխանության վերադառնալ նույնիսկ ա՜յդ կարգի դավաճանական միջոցներով և նահատակ զինվորների հիշատակի պղծումով:

Այս ամենին մի լրացուցիչ բացատրություն տրվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, բացատրություն, որ նաև զգուշացում էր հներին՝ սսկվե՛ք ձեր տեղը:

Ասել է, թե՝ մենք, սիրելի ժողովուրդ, պետք է ավելի համախմբված, ավելի կայուն ու միասնական լինենք:

Այս ցանկությամբ՝

Ալիս Սոոմոնյան