Եվ-վերջին-հարցս-Նիկոլ-Փաշինյանին`-Ինչու-երկուսուկես-տարում-…-Նարին-Փայլակյան

Նարին Փայլակյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

Եթե որևէ մեկը ինձ ցույց կտա փաստաթուղթ, որտեղ վավերացված է առաջին Արցախյան պատերազմում մեր հաղթանակը , խոստանում եմ ընդմիշտ լռել ու էլ երբեք ոչ մի բառ այդ մասին չխոսել։ ։

Իսկ առայժմ հարցեր . Ինչու՞ մեր «հաղթանակը» մնաց չակերտների մեջ ։ Ինչու՞ 1994 թվից մինչեւ հիմա Արցախը որևէ կարգավիճակ չստացավ ։ Ինչու՞ Արցախը չբնակեցվեց։ Ինչու՞ գրեթե երեսուն տարի մենք ապրեցինք տարածքներ հետ տալու վախով։ Ինչու՞ 30 տարի գրեթե ամեն օր Արցախի սահմանին զոհեր ու գերիներ ունեցանք։։

Ինչու՞, գրեթե 30 տարի մեր բանակի մարտունակությունը «տարածաշրջանի հզոր բանակ»- ն էր միայն զինվորի հայրենասիրության չափանիշի հաշվին , և ոչ թե զենք ,զինամթերք, սպառազինության։

Ինչու՞ Հայաստանի ռազ մավարական կարևոր բոլոր կառույցները մերը չեն։ Ինչու՞ թալ անեցին հայրենիքս, ինչու՞… Ինչուների շարքը երկար կթվեմ…

Եվ այո , այս հարցերը ուղղում եմ միմիայն նախկիններին. Որովհետև`միայն նրանք գիտեն պատասխանները , որովհետև` Նիկոլ Փաշինյանը չի կարող պատասխանել հարցերի , որոնց լուծումը վստահված էր նախկին իշխանություններին , որովհետև` էն ժամանակ Նիկոլը շարքային պատգամավոր էր։

Եվ վերջին հարցս Նիկոլ Փաշինյանին`

Ինչու երկուսուկես տարում չկարողացար Արցախին կարգավիճակ տալ , ինչու չստեղծեցիր հզոր բանակ, ինչու Արցախը չբնակեցրեցիր, ինչու նախորդների վաճառած , նվիրած, գողացած, սեփականացրած լափած հայրենիքս չվերադարձրեցիր մեզ …և վերջապես ինչու երկուսուկես տարում չհասցրեցիր միլիարդավոր դոլարներ արժեցող դղյակ կառուցել , ինչպես նախկինները, ինչու բյուջեի հաշվին կազինոներում չես կրվում և այլն։

Ինչու չհասցրեցիր , ինչու՞ Ես հավատում եմ Հայաստանի ապագային , ամեն ինչ լավ կլինի, եթե նախկինները չխանգարեն։


Put up Views:
20