Իսկ-հիմա-լսեք-ինձ՝-ՀՀ-շարքային-քաղաքացուս,-բացի-հայ-ազգից,-բոլորը-գիտեին-…-Հայկ-Մանասյանը-«մերկացնում-է»-Քոչարյանին

Հայկ Մանասյանը գրել է.

Այսօր, Հայաստանի Հանրապետության ԱԺ բարձր ամբիոնից, մինչև 2018 թվականի մայիսը Սերժ Սարգսյանի խոսքերից վերցված մի քանի հղпւմներով, ճշգրիտ ցույց տրվեց, որ բանակցային գործընթացը մտել էր փակուղի դեռևս 2016թվականին, երբ Ապրիլյան պատերազմով ՀՀ-ին ստիպում են հրաժարվել ԼՂ-ի միջանկյալ ստшտուսից, ինչին իպատասխան ՀՀ-ն հրաժարվում է, և հետո խոստանում տարածքների վերադարձ, ճանաչելով ԼՂ-ն Ադրբեջանի կшզմում։

Գրեթե նույն բանը Սերժ Սարգսյանն անձամբ խոստովանեց վերջերս, Արմնյուզին տված հարցազրույցում։ Ու այս ամենը քաջ գիտակցելով, Ռոբերտ Սեդրակիչը հայտարարում է, թե մերոնք Ադրբեջանին շանս չէին թողել բանակցելու համար, և որ Իլհամը ստիպված է պատերազմ սկսել, մեր մեղքն է պատերազմը։

Սա Սեդրակիչը մի քանի անգամ է կրկնել, վերջինը Պոզնեռի աչքերի մեջ նայելով։ Ռուսական թեզ է, понимаешь ? Բացի հայ ազգից, բոլորը գիտեին, որ պատերազմով, թե առանց պատերազմի լինելու է անվտանգության գոտու հանձնում։ Դա այլևս անխուսափ էր։

Խորամանկները հետ քաշվեցին, առաջ բրդելով հեղափոխությամբ, ժողովրդավարական արժեքների փшռաբանմամբ, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մեծարմամբ. էնպես, որ երբ գահամապատասխան պահը, ու կապիտուլյանտը հանձնի հայրենիքի մի զգալի մասը, միանգամից վարկաբեկվի թե ժողովրդավարությունը, թե ազատությունը, թե մարդու իրավունքները, և մենք, որպես նախիր, գնանք մենձ ախպոր մոտ, և խնդրենք դիկտատուրա, խնդրենք տпտալիտարիզմ, խնդրենք որ մեզ որպես ստրпւկներ հավաքագրեն իրենց պլшնտացիաներում։

Այսպես էին հաշվարկել Սեդրшկիչի ընկերները, բայց Ազատիչի ասած, խիարը թարս բուսնեց։

Իսկ հիմա լսեք ինձ, շարքային Հայաստանի Հանրապետության քաղաքացուս. Կապիտուլյանտի հաջաթը, ձեզ համար ռուսական տրիկոլոր, որը պետք է դեռ ծածանվի գլխներիցդ բարձր, ու որին պետք է պատվի առնեք, քանի էս ժողովուրդը այն չի փոխել՝ մեկ այլ իր զավակի հաջաթով։

Ու ես ամենևին մեր վարչապետին չեմ սատարում, այլ էն արժեքները, որոնք դավանում եմ, ու որը պետք է փուռը տայիք, ձեր սուլթանական իղձերը՝ մեր հաշվին իրականացնելու համար։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և ազատությունը Հայաստանում չունեն այլընտրանք։

P.S. ՀՀ-ն անվերջ չի’ մնալու պանդուխտների հայրենիք։ ՀՀ-ն լինելո’ւ է երջանիկ մարդկանց երկիր։


Post Views:
10