Մահացել-է-«դարի-խաբեբան»՝-Բեռնար-Մեդոֆը

Ամերիկյան բանտում 82 տարեկանում մահացել է «դարի խաբեբան»՝ Բեռնար Մեդոֆը: 90-ականներին նա ստեղծեց ներդրումային բուրգ, որը փլուզվեց, երբ ներդրողները, վախեցած վարկային ճգնաժամից, փորձեցին միաժամանակ ստանալ մոտ 7 միլիարդ դոլարը, ինչը Մեդոֆը չուներ, գրում է BBC-ն:

Նման ֆինանսական սխեմաներով, որոնք Ամերիկայում կոչվում են Պոնցի սխեմաներ՝ 1920-ականների հայտնի խաբեբայի անունով, ավանդատուներին վճարում են ոչ թե իրենց շահույթից, այլ նոր ավանդատուներ ներգրավելով:

2010-ի գարնանը Մեդոֆը իրեն մեղավոր է ճանաչել խարդախության և փողերի լվացման համար, իսկ ամռանը ամերիկյան արդարադատությունը նրան դատապարտեց 150 տարվա ազատազրկման: Այդ պահից մինչև կյանքի վերջը խաբեբան անցկացրեց Հյուսիսային Կարոլինայի դաշնային բանտում:

Մեդոֆի հասցրած վնասը գնահատվում է  50-ից  65 միլիարդ ԱՄՆ դոլար, նրա խարդախություններից տուժել է երեք հազար մարդ: Վնասի գոնե մի մասը փոխհատուցելու համար 2010 թվականի աշնանը Նյու Յորքում աճուրդի հանվեց Ուոլ Սթրիթի պատմության մեջ ամենամեծ ֆինանսական բուրգի ստեղծողի ու նրա կնոջ ունեցվածքը:


Post Views:
19