Ատելության-մթնոլորտ

Ասում են, թե ատելության մթնոլորտ է Հայաստանում:

Իսկ գիտե՞ք, թե ինչ պարզ պատասխան ունի, թե ինչու՞ է այդպես: Հայ ժողովուրդը հեղափոխությունից հետո ուզեց ապրել և արարել, և ուներ սպասում, որ դե երեսուն տարի թալանել են, թեկուզ կեսը վերադարձնեն պետությանը և ներեղություն խնդրեն: Հավատացեք, մենք ներողամիտ ազգ ենք և այդ դեպքում հաստատ կներեինք:

Բայց արի ու տես, որ սրանք բացի փողից ուրիշ սրբություն չունեն, և ամեն ինչ արին, որ էլի հելնեն ժողովրդի շալակը, նվաստացնեն և կրկին թալանեն: Դե ասեք, էլ ի՞նչ ժողովուրդ պիտի լինի, որ դրանց չատի: Այո, ատում եմ ինձ ատողին: Ազգի 98%-ը ատում է 2%-ին:

Մի կողմից էլ, որ կշեռքի վրա ես դնում, սա այնքան էլ ատելության մթնոլորտ չի, մի փոքր քանակի չտես թափթփուկների ազգովի ատում են` դոդի հարսանիքը վկա: Եվ մնացածները միմյանց լավ էլ հարգում և սիրում են: Այնպես, որ շան տեղ մի դրեք դրանց, կարևորը սիրելի ժողովուրդ, արհամարեք, մի դիտեք իրենց հեռուստաալիքները, բլոկ արեք դրանց ուղեղ լվացողներին և իրենց լրատվական կայքերին բոլոր սոցցանցերում և վերջ:

Եվ ժողովուրդը անպայման կհաղթի, և սերը կհաղթի ատելությանը:

Արո Սուքիասյան Ֆեյսբուք


Publish Views:
14