Այսօր-պետք-է-Նիկոլին-պաշտպանել՝-նախկինների-վերադարձը-կանխելու-համար-․․-Աշոտ-Աղաբաբյան.

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Աշոտ Աղաբաբյանը պատերազմից հետո տևական ժամանակ է՝ լռություն էր պահպանում, չէր խոսում, հրաժարվում էր հարցազրույցներ տալ։ Աղաբաբյանը երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ մի երկու ամիս էլ է որոշել լռություն պահպանել, մինչև ընտրությունները անցնեն։

Մեր հարցին՝ սատարելո՞ւ է որևէ ուժի ընտրությունների ժամանակ, Աղաբաբյանը պատասխանեց. «Ես ոչ մեկի թիմից էլ չեմ, ոչ մեկի ճամբարից էլ չեմ, բայց մի բան գիտեմ, որ այսօր պետք ա Նիկոլին պաշտպանել՝ նախկինների վերադարձը կանխելու համար։ Ուղղակի ցավալի ա, որ քաղաքական դաշտը վերածվել է նախկինների ու նորերի «Ավարայրի ճակատամարտի դաշտի»»։

Նրա խոսքերով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձ կարվի նաև երրորդ ուժ ձևավորել, որին սպասում է ժողովուրդը, բայց դրանից էլ ոչ մի բան դուրս չի գա։ «Հնարավոր է՝ ինչ-որ երրորդ ուժ ձևավորվի և այլն, ժողովուրդը սպասում է երրորդ ուժի, բայց չես կարող ասել, թե դրանից ինչ դուրս կգա, կձևավորվեն, կանցնեն խորհրդարան, նոր պարզ կդառնա։

Բայց ամեն ինչ պետք է անել, որ կանխել փող բաժանելու պրակտիկան, որ ոչ ոք չկարողանա փող բաժանել։ Միշտ էդպես է եղել, բոլոր ընտրությունների ժամանակ փող է բաժանվել, ու հիմա դա չպետք է թույլ տալ»,- ասաց Աղաբաբյանը։


Put up Views:
7