Ինչու-ես-նեղսրտել,-Սերգեյիչ-ջան

«Ես անմիջապես կասեմ, որ մենք բոլոր պատասխանատու երկրներին, որոնց հետ շփվում ենք, Թուրքիան դրանցից մեկն է, խստորեն խորհուրդ ենք տալիս վերլուծել իրավիճակը, Կիևի ռեժիմի մշտական ռազմատենչ հայտարարությունները և զգուշացնում ենք նրանց ՝ չսնուցել այդ ռազմատենչ տրամադրությունները»: Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը Կահիրեում Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

«ՉԻ». Լավ, Սերգեյիչ ջան, ինչու ես այդքան նեղսրտել: Թուրքիան և Ուկրաինան ինքնիշխան երկրներ են, իրենք են որոշում ում հետ և ինչպիսի ընկերություն անել: Երկակի ստանդարտները լավ բան չեն: Ադրբեջանի դեպքում նորմալ էիք վերաբերվում, ինչու հաջորդը չպետք է լինի Ուկրաինան:

Թուրքիան մեծ քանակության «Բայրաքթար» է արտադրել, հո միայն Հայաստանի համար չէր այդ զենքը: Ուկրաինային էլ է տալու, Միջին Ասիայի թյուրքալեզու երկրներն էլ են ստանալու այդ զենքը, մի խոսքով՝ ուրախ է լինելու: Դուք մտածեք հանկարծ այդ զենքից չունենան Չեչնիայի, Թաթարստանի կամ մեկ այլ ռեգիոնի անջատողականները:

Ինչ վերաբերվում է Ուկրաինային: Այդ երկիրը ոգևորվել է Ադրբեջանի հաջողված փորձից և նաև Թուրքիայի միջոցով է ցանկանում վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Ի՞նչ խնդիր կա: Լավրովյան մի պլան է պակասում, նստիր ու գրիր: Թող Դոնբասը և Ղրիմը վերադարձվեն Ուկրաինայի կազմ, իսկ նրանց հետագա կարգավիճակը որոշվի մի հարյուր տարի հետո: Համարյա գրեցինք պլանը, թեպետ մեզանից էլ մեծ ջանք չպահանջվեց, օգտվեցինք ձեր նախորդ կոնսպեկտներից:


Put up Views:
12