Միշիկին-միշտ-կհիշեցնեն,-թե-ինչպես-անառակ-կնոջ-նման-գիշերով-ստիպված-եղավ-փախնել-իր-հայրնեիքից

Միշիկն ու իր թիմը մեղմ ասած խրախճանքի մեջ են, պատճառն էլ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքն էր: Առաջին տպավորությունս էլ այն էր, որ այս օրվան հայտնի տնփեսան շատ երկար էր սպասել:

Իսկ, երբ վերլուծում ես երեկ և այսօր միշիկ-նյուզի գրառումները, հոդվածները պարզապես անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի Միշիկը այս անգամ էլ իր ազնիվ շնորհակալական խոսքը հղի Գագիկ Ծառուկյանին, քանզի բավական երկար ժամանակ թաքնված լինելով խոհանոցում վաղուց այս կերպ չէր ինքնահաստատվել:

Իհարկե, ամեն ինչին չափ գոյություն ունի, բայց քանի, որ վերջինս չափազանց ՋԱՀԵԼ է, ինքամոռաց կորցրել է ինքնատիրապետումն ու ամբողջովին տրվել պահի գայթակղությանը: Ինչպես ասեցի ջահել է, դեռ շատ բան չի հասկանում…

Չի հասկանում կհասկացնեն.Կհասկացնեն ու միշտ կհիշեցնեն, որ իր գող սիրտը միշտ էլ դող է լինելու…

Միշտ կհիշեցնեն, որ վերջինս անառակ կնոջ նման գիշերով ստիպված է եղել փախնել երկրից, որպեսզի ավանակին թարս չնստեցնեն:

Կհիշեցնեն նաև աննախադեպ թալանի, պետական սեփականությունները իրենով անելու,խոշոր հանքերում բաժնետերեր դառնալու, կայացած գործարարներին ցուգցվանգ անելով միտումնավոր սննկացնելու և այդ ամենով սեփական պադվալային կենսակերպը քարշ տալու համար:

Ինչպես ասում են, Կարմայի օրենքը միշտ աշխատում է, թաքնվելով և փախնելով պատասխանատվությունից չես փախչի, իսկ որ այդ օրը գալու է, դա միանշանակ է…

Հ.Գ. Ի դեպ լավատեղյակ աղբյուրների համաձայն այս օրերին Միքայել Մինասյանը հեռվից ակտիվ լծված է իր մոտ հարազտներից մեկի հարսանյաց հանդեսի կազմակերպչական աշխատանքներին, որն անցկացվելու է Դվին ռեստորանում և վերջիններս ամեն ինչ անելու են, որ այդ հարսանիքը լինի ռոկոկո-բարոկկո գերշքեղ վիճակների մեջ: Այնպես, որ Միքայել Միասնյանը թող բոլորին իր փչացվածության աստիճանով չդասի…

Գրում է Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում


Submit Views:
48