Գագիկ-Ծառուկյանը-փաստեց,-որ-հաստատակամ-է-իր-որոշման-մեջ.-միայն-Նիկոլի-հեռացումով-է-հնարավոր-երկիրը-դուրս-բերել-այս-իրավիճակից

Ժամեր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցավ   վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որը տևեց  ընդամենը մի քանի րոպե: Քանզի պարոն Ծառուկյանն ավել ասելիք, քան հրաժարականի պահանջ չուներ:

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ընդգծեց. «Ես իմ դիրքորոշումը, որը ասել եմ հրապարակային, նույնը ասացի վարչապետին, որ այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը: Միակ ելքը դա է: Իսկ խորհրդարանական ընտրությունների մասով ասացի, որ դուք չպետք է լինեք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Երբ որ դա ընդունելի կլինի, մնացածի մասին կբանակցենք: Իմ դիրքորոշումը չի փոխվել, ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել»:

Հիմա, ըստ էության, բոլորի համար էլ հասկանալի է, որ Ծառուկյանն այնքան ժողովրդավար,  հայրենասեր ու համարձակ է, որ նայելով Նիկոլի աչքերի մեջ վերահաստատեց, որ իր հրաժարականն են պահանջում և այն ինչ նախկինում պահանջել են՝ այն է  դավաճանի անցնցում հեռացում, մնում է ուժի մեջ և չեն պատրաստվում որևէ կեղծ ու ստոր գործարքի գնալ այն իշխանության հետ, որը ծախել է մեր հայրենիքը:

ԲՀԿ առաջնորդի համոզմամբ՝ միայն Նիկոլի հեռացումով է հնարավոր երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Նա դեռ 6 ամիս առաջ էր զգուշացրել մոտալուտ վտանգի մասին ու հայտարարել, որ իշխանությունները պետք է հեռանան: Ընդ որում, դա, ըստ նրա, ոչ թե իր անձնական ամբիցիան էր, այլ մոտալուտ վտանգը կանխելու առաջարկը: Տնտեսության ողնաշարի կոտրելը, կորոնավիրուսի դեմ պայքարի տապալումն ու արտաքին աշխարհի գործընկերների հետ հարաբերությունների վատացումը: Այսօր՝ արդեն Արցախի կապիտուլյացիայից հետո Փաշինյանի հրաժարականն ու նրա թիմի հեռացումն այլընտրանք չունի: Հետևապես՝ ԲՀԿ-ն ոչ մի հետ քայլ չի արել և չի անի: Հերթական անգամ Գագիկ Ծառուկյանը փաստեց, որ  ինչ ուզում են սարքեն, չոռը մարդուն չի կպնելու, պատրաստ է ամեն ինչի: 

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Իսկ այն չարախոսները, ովքեր այս օրերին փորձ էին անում շրջանառել ստոր ու սուտ թեզեր, իբրև Ծառուկյանը պատրաստ է  իշխանությունների հետ գնալ կոմպրոմիսի՝  հօդս ցնդեցին: Գագիկ Ծառուկյանը բոլորի պոռտը դրեց տեղը: Իսկ վերջում ուղղակի փաստենք, որ այս իրավիճում եղել է ոչ թե բանակցություն, այլ վերջնագիր՝ րոպե առաջ հրաժարական։ Հող հանձնողը ու ազգին դավաճանողը տեղ չունի մեր երկրում:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


Put up Views:
4