Ասում-են-Քոչարյանը-հանդիպել-է-մի-խումբ-մտավորականների-և-արվեստագետների-հետ։-Սայաթ-Շիրինյանը-երբվանի՞ց-դարձավ-մտավորական

Շավարշ Սողոմոնյան ֆեյսբուքյան օգտատերը գրել է․

Ասում են քոչարյանը հանդիպել է մի խումբ մտավորականների և արվեստագետների հետ։

Նախ սայաթ շիրինյանը երբվանի՞ց դարձավ մտավորական։ Եվ հետո մտավորական և արվեստագետ բառերը առաջին հերթին ասոցացվում են սկզբունքայնության, արժեհամակարգերի, վեհ ու մաքուր արժեքների հետ։

Միթե նման արժեքներով օժտված մարդիկ կհամաձայնվեին հանդիպե՞լ քոչարյանի նման ոճրագործ, թալանչի, հակապետական ու հակաժողովրդական գործչի հետ։ Իհարկե չէին համաձայնվի, բոլորն են հիշում, թե քոչարյանի կառավարման տարիներին ինչպես էր բռնաբարվում ստեղծագործ միտքն ու արվեստը, ինչպիսի վարքեր ու բարքեր էին քարոզվում, ինչ խղճուկ վիճակում էր գտնվում մտավորականությունը և առհասարակ մշակութային կյանքը։

Թերևս այդ ժամանակաշրջանի միակ մշակութային ձեռքբերումը կարելի է համարել քոչարյանի թիկնազորի պետ Գոռ Վարդանյանի “հանճարեղ” ֆիլմերը, կամ պապլավոկում մտավորականների ներկայությամբ Պողոս Պողոսյանի սպանությունը։

Չնայած ինչու՞ եմ զարմանում, չէ որ մարտի 1-ի ցավալի դեպքերից հետո էլ որոշ “մտավորականներ” արդարացնում էին խաղաղ ցուցարարների սպանդը քաղաքի կենտրոնում, ինչի՞ մասին է խոսքը։

Եվ վերջում չգիտեմ կոնկրետ ովքեր են ներկա գտնվել այդ հանդիպմանը և ինչ նպատակով, բայց միանշանակ դա առաջին հերթին ոչ, թե ի օգուտ քոչարյանի է, այլ ի վնաս ներկաների։https://www.fb.com/plugins/publish.php?href=https%3A%2F%2Fwww.fb.com%2Fpermalink.php%3Fstory_fbid%3D3894109144008155%26identification%3D100002273234054&width=500&show_text=valid&height=816&appId


Put up Views:
0